Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
Հինգշաբթի, 28 Հունվար 2016 16:17

Հայկ Բաբուխանյան.Ինքնորոշման հարցը շատ հոգեհարազատ է

հայ ժողովրդին

 

Հունվարի 20-ին Ղրիմը նշում է Հանրապետության օրը: Այդ օրը 1991 թվ.-ին կայացավ համաղրիմական հանրաքվե, որտեղ քաղաքացիների մեծամասնությունը քվեարկեցին Ղրիմի ինքնավարությունը վերականգնելու օգտին: Տոնի կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը շնորհավորական նամակ է ուղղել Ղրիմի ղեկավարին՝ Սերգեյ Ակսյոնովին, որտեղ, մասնավորապես, նշված է.

«Հարգարժան Սերգեյ Վալերիի, «Սահմանադրական Իրավունք միություն» կուսակցության անունից շնորհավորում եմ ի դեմս Ձեզ Ղրիմի ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ,  ցանկանում եմ խաղաղություն, բարգավաճում եւ բարեկեցություն: 1991 թվ.-ի հունվարի 20-ին, իսկ հետագայում 2014 թվ.-ի մարտի 16-ին համաղրիմական հանրաքվեին Ղրիմի բնակիչները արտահայտեցին իրենց կամքը, այդ կերպ իրացնելով Միջազգային իրավունքի հիմնարար սկզբուներից մեկը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Հայ ժողովուրդն ողջունում եւ աջակցում է Ղրիմի ժողովրդին իր ազատ ընտրության մեջ:

Ինքնորոշման հարցը շատ հոգեհարազատ է հայ ժողովդին: 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեին արտահայտեց իր կամքը Լեռնային Ղարաբաղի  անկախության հարցում, սակայն ստիպված է արյամբ պաշտպանել իր՝ ինքնորոշման իրավունքը: Մենք համոզված ենք, որ միայն ժողովրդների ազատ կամքը, այլ ոչ թե  հարկադրանքն եւ բռնությունը, հանդիսանում է ազատ եւ զարգացող աշխարհի կառուցման գրավականը»: