ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԱՃԸ ԻՆՔՆԻՆ ԼԱՎ ՑՈՒՑԱՆԻՇ ՉԷ
Նախաձեռնություններ
Ուրբաթ, 29 Հունվար 2016 17:49

ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԱՃԸ ԻՆՔՆԻՆ ԼԱՎ ՑՈՒՑԱՆԻՇ ՉԷ

2015թ. Արդարադատության նախարարության կազմում գործող Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հարուցել է 893222 կատարողական վարույթ: Դա կրկնակի շատ է 2014թ. ցուցանիշներից: Արդյունքում ազգաբնակչությունից բռնագանձվել է 25 մլրդ դրամ:Այս ցուցանիշները լուրջ մտահոգվելու առիթ են տալիս` ոչ միայն այն առումով, որ բռնագանձված գումարը ահռելի է, այլեւ նրանով, որ Հայաստանի ազգաբնակչության գրեթե 1/3-ը նախորդ տարվա ընթացքում առնչվել է հարկադիր բռնագանձումների հետ: Հարուցված վարույթների մեկ տարվա ընթացքում կրկնակի աճը դժվար թե վկայի բնակչության կողմից իրավախախտումների կրկնակի աճի մասին: Սակայն վստահելիորեն կարելի է ասել, որ այդ ամենի հետեւանքով կրկնակի աճել է բնակչության դժգոհությունը, սակայն ոչ թե ԴԱՀԿ-ից, այլ հենց պետությունից:

 

Ընթերցել...
 

ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հանդես է եկել նախաձեռնությամբ: Այնտեղ մասնավորապես նշված է. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն ուղղակիորեն անդրադարձ ունեն Հայաստանի Հանրապետւթյան ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ժողովրդագրական եւ սոցիալ-տնտեսական զարգացումների վրա, առաջարկում եմ ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որի խնդիրներն են.
ա) ուսումնասիրել Սիրիայում քաղաքական զարգացումները եւ դրանց աշխարհաքաղաքական ազդեցությունները Հայաստանի վրա,
բ) ուսումնասիրել սիրիահայ համայնքի վիճակը, Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրները,
գ) անհրաժեշտության դեպքում ներկայացնել օրենսդրական փոփոխությունների, բյուջետային հատկացումների եւ այլ բնույթի առաջարկություններ,
դ) նպատակահարմարության դեպքում նախապատրաստել ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծ,
ե) ՀՀ Կառավարությանը եւ այլ գերատեսչություններին ներկայացնել առաջարկություններ, որոնք բխում են վերոհիշյալ ուսումնասիրություններից՚:

 

 

ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.ՍԻՄ կուսակցությունը ողջունում է 3.1.5. ՙՄիջազ•ային ինտե•րացիա եւ արտաքին տնտեսականությունը քաղաքականությունը ՚ բաժնում ԵՎՐԱԶԵՍ-ի հետ համա•ործակցության վերաբերյալ կետը: Միաժամանակ, կարծում ենք, որ պետք է մեծ տեղ տրվի Վրաստանի հետ տարածաշրջանային տնտեսական ինտե•րացմանը, ինչպես նաեւ էլ ավելի  ուշադրություն դարձվի Շանհայի  համա•ործակցության կազմակերպության հետ հարաբերությունների խորացմանը:
2.3.2.3 ՙԿրթություն եւ •իտություն՚ բաժնում ողջունում ենք դասա•րքերի եւ ուսուչական ձեռնարկների բովանդակային որակը բարելավելու ծրա•րային դրույթը, ընդ որում, ուսումնական ծրա•րերը պետք է բարելավեն ոչ միայն մասնա•իտական տեսանկյունից, այլ նաեւ` հայրենասիրական եւ քաղաքացիական արժեքները մատաղ սերնդի մեջ սերմանելու առումով: Միաժամանակ պետք է հատուկ ուշադրություն դարձնել որոշ մասնավոր դպրոցներում (օրինակ` ՙԿյանքի խոսք՚ հանրակրթական դպրոցում) ուսումնական պրոցեսի բովանդակությանը: Ավելին, խիստ վտան•ավոր է, երբ աղանդավորական կազմակերպությունները հիմնադրում են հանրակթական դպրոցներ, որոնք տեղակայվում են այդ նույն կազմակերպությունների կենտրոնական •րասենյակներում:
Ինչ վերաբերում է •իտությանը, ապա պետության կողմից •իտությանը տրամադրվող դրամաշնորհների չափորոշիչները պետք է լինեն ավելի նպատակային ու հրապարակային: Բուհերի ինքնուրույնությունը բարձրացվելուն զու•ահեռ` պետք է ուժեղացվի վերահսկողությունը պետական բյուջեից ֆինանսավորվող բուհերում կադրային քաղաքականության եւ ուսումնական ծրա•րերի նկատմամբ:
3.3.2.5 ՙՄշակույթը՚ բաժնում ողջունելի է պետական պատվերի միջոցով ազ•ային արժեքների տարածման, ազ•ային եր• ու պարի դպրոցներում դասավանդման ծրա•րային դրույթները: Միաժամանակ դրան զու•ահեռ` պետք է վերական•նել երաժշտական դպրոցների համակար•ը: Բացի այդ, պետք է հստակեցվեն պետության կողմից հսկողության մեխանիզմները եթերում, արվեստում եւ ընդհանրապես մշակութային ասպարեզում քարոզվող ու տարածվող արժեքների առումով: Ինչպես հայտնի է, •րանտակեր բազմաթիվ կազմակերպություններ օտար ուժերի պատվերով եւ ֆինանսավորմամբ քարոզում են հակաազ•ային, ազ•ակործան ապրելակերպը, մեր ազ•ին խորթ հո•եւոր արժեքներ, օտար արժեհամակար•եր: Վերոհիշյալ խնդիրներին է ուղղված կառավարության ծրա•րում տեղ •տած շատ ողջունելի հետեւյալ կետը. ՙկառավարությունն ակտիվորեն համա•ործակցելու է Հայ Առաքելական եկեղեցու հետ, հայ ընտանիքի բարոյական նորմերի պահպանման, մատաղ սերնդին անցանկալի ազդեցություններից զերծ
պահելու եւ հայեցի դաստիարակություն տալու նպատակով՚:
Սակայն այս նպատակը  իրա•ործելու համար պետք է խստացվի           պայքարը տոտալիտար աղանդների ու քայքայիչ պաշտամունքների ա•րեսիվ •ործողությունների դեմ:
4.3.2.6.1 ՙԺողովրդա•րություն՚ բաժնում ծնելիության խթանման  ողջունելի ծրա•րային նպատակի առումով պետք է մշակվի ժողովրդա•րության համալիր ծրա•իր, որը բաղկացած կլինի ֆինանսական աջակցության, առողջապահական եւ քարոզչական բաժիններից: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել միայնակ մայրերին աջակցության միջոցառումների վրա: Միաժամանակ հայտնի է, որ հարկային մարմինները շատ ան•ամ անհիմն քաշքշուքներ են ստեղծում հղի կանանց համար նախատեսված վճարումների առումով:
5.3.3.1.2 ՙՏեղական ինքնակառավարումը՚ բաժնում խիստ կարեւոր է տեղ •տած հետեւյալ կետը. Երեւանին վերադարձնել իր ճարտարապետական շունչը` օրենքով բացառելով Երեւանի կենտրոնում մայրաքաղաքային պատմությանն ու նկարա•րին անհարիր կառուցապատումները: Այս կետի իրա•ործումը ունի անհետաձ•ելի կիրառման անհրաժեշտություն: Երեւանի կենտրոնում պրակտիկապես ոչնչացվել է պատմամշակութային մթնոլորտը: Անհրաժեշտ է շտապ վերանայել պատմական ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի պահպանման ծրա•իրը: Բացի այդ, անհրաժեշտ է որպես պատմամշակութային ար•ելոց վերական•նել եւ պահպանել Կոնդ թաղամասը, ինչը նաեւ մեծ զարկ կտա զբոսաշրջիկությանը:
6.3.4 ՙԱրտաքին քաղաքականությունը՚ բաժնում առաջարկում ենք  ջանքեր •ործադրել Հայոց ցեղասպանության զոհերի •ույքային իրավունքները վերական•նելու ուղղությամբ: Կարեւոր է բարձրացնել նաեւ Ցեղասպանության ընթացքում, ինչպես նաեւ դրանից հետո Թուրքիայի ֆաշիստական քաղաքականության հետեւանքով Հայ Առաքելական եկեղեցու կորցրած •ույքի վերադարձնելու պահանջը: Մեծ խնդիր է ներկայիս Թուրքիայում ազ•ային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների կոպիտ ոտնահարումները, ինչը նույնպես պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության օրակար•ում:
Բացի այդ, պետք է ավելի բարձր կար•ավիճակ տրվի Ադրբեջանից եւ Ադրբեջանի կողմից •րավված տարածքներից փախստականների իրավունքների խնդրին: Այս տեսակետից մենք առաջարկում ենք տարածքային կառավարման նախարարությունը վերանվանել տարածքային կառավարման եւ փախստականների հարցերի նախարար: Բացի այդ, Հայաստանը պետք է պահանջի Ադրբեջանից ապահովել փախստականների նյութական եւ •ույքային փոխհատուցումը: 1989-1992թթ. Ադրբեջանի իշխանությունների հակահայկական •ործողությունները, ինչպես Հայաստանի, այնպես էլ` ամբողջ աշխարհի կողմից  պետք է ճանաչվեն որպես Ցեղասպանություն: Եվ այս նպատակը եւս անհրաժեշտ է ներ•րավել կառավարության ծրա•րի մեջ:
7. Անհրաժեշտ ենք համարում նաեւ հստակ ծրա•րել եւ հանրությանը տեղեկացնել պետական կարիքների համար վերցված բնակելի եւ հողատարածքների դիմաց փոխհատուցումների իրականացման •ործընթացի մասին: Մասնավորապես` անհապաղ լուծել այն քաղաքացիների հարցերը, որոնց վերաբերյալ առկա են ուժի մեջ մտած դատական ակտեր:
8. Կարծում ենք` իմաստ ունի նաեւ անդրադառնալ երդվյալների դատարանի հարցին, մասնավորապես` ցմահ եւ երկարատեւ ազատազրկման ու անչափահասների դեպքերով:



ՍԻՄ նախա•ահ,
ԱԺ պատ•ամավոր                                      ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

27 հունիսի 2010թ.

 

ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ՚-Ը ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ՈՒՂՂՎԱԾ Է ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ 
ԲԱՐՈՅԱԶՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԻՆ


ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ աղանդների կողմից կրթության համակարգում վտանգավոր, սանձարձակ գործունեություն ծավալելու կապակցությամբ նամակով դիմել է ՀՀ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ՀՀ ԱԱԾ տնօրեն ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ՀՀ գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ, ՀՀ ԱԱԽ քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ, ՀՀ ԱԺ ԳԿՄԵՍ մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ: Նամակում ասված է.
-Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագրի իրականացումը, մեր համոզմամբ, վտանգված է աղանդների օրեցօր ակտիվացող գործողություններով: Եվ դա այն դեպքում, երբ տարիներ առաջ ընդունված վերոհիշյալ ծրագրում արդեն իսկ արձանագրվել էր, որ` 
ՙՎերջին տարիներին հաճախակի են դարձել անչափահաuների ծանր հիվանդությունների եւ մահվան դեպքերը` կրոնական տարբեր հոuանքներին եւ աղանդներին հարելու պատճառով: Շատ դեպքերում այդ աղանդների գործունեությունը լուրջ վտանգ է հանդիuանում երեխաների առողջության եւ հոգեւոր զարգացման համար` դառնալով ընտանիքից եւ հաuարակությունից oտարանալու պատճառ՚ եւ ՙԱնհրաժեշտ է պետական վերահuկողություն եւ չափորոշիչների կիրառում ոչ պետական մանկական ուuումնական հաuտատությունների գործունեության նկատմամբ, քանզի վտանգ կա, որ վերոհիշյալ հաuտատություններում կարող է ուuուցանվել ոչ լիարժեք մշակութային կրթություն կամ տարվել մեր ազգային ավանդություններին եւ բարոյական նկարագրին անհարիր դաuտիարակություն՚:
Շուրջ 8 տարի առաջ պետական ռազմավարական ծրագրերը իրականացնող բարձրագույն ատյանի կողմից արտահայտված այդ մտահոգությունները մեր օրերում ոչ միայն չեն նվազել, այլեւ խորացել են: Դրա տխրագույն ապացույցն է հանդիսանում այն փաստը, որ Հայաստանում շրջանառության մեջ է մտցվում ՙխղճի կալանավոր՚ հասկացությունը, որով մեծարվում են այն երիտասարդները, որոնք պատիժներ են կրում զինվորական կամ այլընտրանքային ծառայություններից դիտավորությամբ խուսափելու համար: 
ՍԻՄ կուսակցության ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են հետեւյալ փաստերը.
1. Աղանդները հիմնադրում են հանրակրթական հաստատություններ եւ հարյուրավոր ու հազարավոր հայ երեխաների շեղում ազգային մտածելակերպից: Ավելին, վերջին ժամանակների դառը փորձը ցույց է տվել, որ այդ երեխաների մոտ ի սպառ վերանում են ազգային ավանդական արժեքները, ինչպիսիք են` հայրենիքը, հայոց հողը, հայ մտածելակերպը, հայոց բանակը եւ այլն:
Այսպես, ՙԿյանքի խոսք՚ աղանդը հիմնադրել է ՙԿյանքի խոսք՚ անվամբ հանրակրթական ուսումնական հաստատություն` Թբիլիսյան խճուղի 9/1 հասցեում: Նույն այդ հասցեում է գրանցված ՙԿյանքի խոսք՚ աղանդավոր կազմակերպությունը: 
2. Ստանձնելով պետական մարմինների իրավասությունները` ՙԿյանքի խոսք՚ աղանդը տարիներ շարունակ իրականացրել է ու շարունակում է իրականացնել քաղաքացիական ակտերի, մասնավորապես` ամուսնությունների գրանցում: 
3. Անվանելով իրեն ՙեկեղեցի՚` ՙԿյանքի խոսք՚ աղանդը անթաքույց իրականացնում է մանուկների հոգեորսություն` ՙՄանկական ծառայություն՚ կոչվող իր կառույցով: Աղանդի կայքում /www.wolarm.org/ տեղադրված գովազդային տեղեկատվությունից հստակ երեւում է, որ այդ ծառայությունը, ինչպեսեւ բոլոր այլ աղանդները, ձգտում են հոգեւոր եւ հոգեբանական իրենց ազդեցությունը տարածել երեխաների ու նրանց ծնողների վրա:
4. Իր կողմից նախաձեռնած ակնհայտ անհիմն, անգամ` անհեթեթ դատական գործերով եւ այլ միջոցներով փորձում է ճնշում իրականացնել մամուլի ու խոսքի ազատության վրա:
5. Պետական առողջապահության ծրագրերից դուրս իրականացնում է բժշկական գործունեություն եւ կազմակերպում միջոցառումներ: 
Նշված վտանգները վերացնելու համար անհրաժեշտ ենք համարում արգելել կրթական այն հաստատությունների գործունեությունը, որոնք հիմնադրվել ու ղեկավարվում են աղանդական կազմակերպությունների կողմից: Ներկա պահին խոսքը վերաբերում է ՙԿյանքի խոսք՚ անվանումը կրող միջնակարգ (հիմնական եւ ավագ) դպրոցի լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին:
Ինչ վերաբերում է ՙԿյանքի խոսք՚ աղանդավոր կազմակերպությանը, ապա այն, մեր համոզմամբ, պետք է անհապաղ զրկվի պետական համապատասխան գրանցումից, քանի որ այդ աղանդը իրականացրել ու իրականացնում է օրենքին ու իր կանոնադրությանը հակասող գործունեություն, որն ուղղված է ազգաբնակչությանը բարոյազրկելու նպատակին: 
Միաժամանակ համոզված ենք, որ, սահմանափակվելով միայն այդ հաստատության գործունեության կասեցմամբ, բարձրացված խնդիրը լուծված համարել չի կարելի: Անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում: Մեր պատկերացմամբ, դրանք են` ՙԿրթության մասին՚, ՙԽղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին՚, ՙԶինապարտության մասին՚ օրենքներում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում:
Հավաստիացնում ենք, որ պատրաստ ենք ազգանպաստ այս աշխատանքներին լծվող բոլոր մարմինների ու անհատների հետ ցանկացած համագործակցության: