ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՐՎԵԼ՝ ՁՄՌԱՆԸ  ԿՈՄՈՒՆԱԼ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ ՉԸՆԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երեկ Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ներկայացնում էր  2015թ. տարեկան զեկույցը եւ պատասխանում պատգամավորների հարցերին: ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ մի քանի հարցեր եւ առաջարկներ ներկայացրեց պարոն Նազարյանին: Մասնավորապես.

1.Հայտնի է, որ ձմռան ամիսներին բնակչությունն ավելի շատ է սպառում թե՛ գազ, թե՛ էլեկտրաէներգիա: Սակայն կան թոշակառուներ, գործազուրկներ, անապահով այլ մարդիկ, կամ պարզապես ասենք՝ հիվանդանում են եւ չեն կարողանում գումարը վճարել, որի դիմաց պատժվում են անջատումներով: Հնարավոր չէ՞ սահմանել մի կարգ, որ սոցիալապես անապահով մարդիկ ունենան վճարման հետաձգման հնարավորություն: Կամ պայմանագիր, ըստ որի կարող են ամառն ավելի շատ վճարեն, քան սպառում են, որ ձմռանը չընկնեն ճգնաժամի մեջ:

 

Ընթերցել...
 

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. Առանց ՍԻՄ-ի հանդես չեմ եկել ու չեմ գալու. Հայոց Աշխարհ

 

http://armarlur.com/67869-2/

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ

Նախընտրական ավանդույթի համաձայն` ներքաղաքական դաշտում սկսված է կոալիցիոն ու դաշինքային եռուզեռը: Նախ, խոսենք ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին. ընդդիմախոսներն ասում են, չենք հասկանում ներքի՞ն, թե՞ արտաքին հարցերի լուծմանն է այն ուղղված: ՀՀկ-ից հակադարձում են ` ապագային միտված համագործակցություն է, որը չի լինի այնպիսին, ինչպիսին եղել են նախկինները:


Ընթերցել...
 

ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ  ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երեկ մեկնարկել է ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանը, որտեղ այդ բավականին ոչ հեղինակավոր կազմակերպության պատգամավորները պատրաստվում են քննարկել երկու հակահայկական բանաձեւ, որոնք անթաքույց պատվիրված են եվրոպացիների թուրք-ադրբեջանական  գործընկերների կողմից:Թուրքերի եւ ադրբեջանցիների դիրիժորության տակ  երգելու պատրաստ եվրոպական երգչախումբն այնքան խայտառակ վիճակում է, որ չի էլ նկատում, որ ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչպես է աշխատում այն հայտնի բանաձեւը, որ, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Ասել, որ թուրք-ադրբեջանցիների կողմից ԵԽԽՎ օրակարգ խցկած հարցերն այսօր աշխարհի ամենահրատապ խնդիրներն են, կնշանակի` չտեսնել աշխարհով մեկ տասնյակ միլիոնավոր մարդկանց  հենց այսօր ծայրահեղության հասցրած վիճակը: Եվ փոխանակ ԵԽՎՎ-ն քննարկի Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից մեկ միլիոնից ավել փախստականների սարսափելի վիճակը, որոնք այս խստաշունչ ձմռանը սոված եւ անօթեւան սառչում են եվրոպական քաղաքների փողոցներում, փոխանակ քննարկի Ադրբեջանում եւ Թուրքիայում  միլիոնավոր մարդկանց իրավունքների ամենօրյա ոտնահարումը, որոշել է զբաղվել Սարսանգի ջրամբարի ջրօգտագործման հարցերով եւ ազատագրված տարածքներում իրավիճակն ուսումնասիրելով: Ավելին, այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտով տասնամյակներ շարունակ  մանրակրկիտ զբաղվում է հատուկ դրա համար ստեղծված Մինսկի խումբը,  եվրոպացի պատգամավորները որոշեցին քթները խոթել իրենց բացարձակապես չվերաբերող հարցի մեջ եւ ավելին` ընդունել դատավորի կեցվածք մի հարցի շուրջ, որից բացարձակապես գլուխ չեն հանում: Եվրոպացիները վաղուց մոռացել են` ինչ է նշանակում ազգերի ինքնորոշման իրավունքը եւ դրա մասին հիշում են միայն այն դեպքերում, երբ անհրաժեշտ է սպասարկել սեփական (ավելի ճիշտ ԱՄՆ-ի) աշխարհաքաղաքական շահերը, օրինակ` Կոսովոյում: Իսկ այն, որ Հայաստանը բազմիցս առաջարկել է ե՛ւ Թուրքիային, ե՛ւ Ադրբեջանին` դադարեցնել շրջափակումը եւ ճանապարհների բացումը, տնտեսական հարաբերությունները չպայմանավորել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմամբ, ԵԽԽՎ-ին կարծես թե հասու չէ:

 

Վերջին Թարմացում on Չորեքշաբթի, 27 Հունվար 2016 14:47
Ընթերցել...
 

«2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍՆ ԷՐ»

 

«Այսօր հիմնական հարցը, որ հնչում է, թե արդյո՞ք պետք են այդ փոփոխությունները մեր երկրին, մեր հասարակությանը: Ստեղծվել է հետաքրքիր, եւ գուցե տարօրինակ մի իրավիճակ, որ իշխանությունը ասում է` գտնում ենք, որ բոլոր համակարգերում անհրաժեշտ են փոփոխություններ, բարելավում, տեսնում ենք թերություններ, որոնք պետք է շտկել, իսկ ընդդիմությունն ասում է` չէ, չէ, պետք չէ ոչինչ փոխել, ամեն ինչ շատ լավ է»,- այս տողերով սկսեց իր ելույթը ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ` ներկայացնելով իր տեսակետը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Շարունակելով խոսքը` նա ասաց. «Հարց են տալիս, թե ի՞նչն է ներկայիս համակարգի վատը: Կամ այս դժվար իրավիճակում ինչո՞ւ ենք անցնում բարեփոխումներին, կարծես միջազգային ծանր իրավիճակը շատ շուտով կբարելավվի եւ այդ ժամանակ նոր կարելի է անցնել բարեփոխումների: Ասում են նաեւ, որ ներկայիս Սահմանադրությունը շատ լավն է, դրա օրոք պատերազմում հաղթել ենք, բայց նշեմ, որ այս Սահմանադրությամբ չէ, որ մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, այլ Սովետական Հայաստանի սահմանադրության ժամանակ էր: Ասում են նաեւ, որ ներկա Սահմանադրությունում կան դրույթներ, որոնք չեն իրագործվում: Այո՛, կան թերություններ, այո՛, կան դրա իրագործման ընթացքում դժվարություններ, բայց նաեւ ակնհայտ է բարեփոխումների անհրաժեշտությունը եւ համակարգային  բարեփոխումների արմատները դրված են Սահմանադրության մեջ: Իսկ եթե որոշ կետեր չեն գործում, ապա օրինակ` ճանապարհային երթեւեկության կանոնները ոչ բոլոր վարորդներն են պաշտպանում, որը չի նշանակում, որ չպետք է ընդունենք նոր օրենքներ կամ նոր կանոններ:

 

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՈՒՄ Է`ՈՉ ՄԻ ԲԱՆ ՄԻ ՓՈԽԵՔ»

Ստեղծվում է  տարօրինակ իրավիճակ, իշխանությունն ուզում է փոփոխություն, ընդդիմությունն ասում է` ոչ մի բան մի փոխեք: Ստացվում է` ինչ-որ բան այնպես չէ, կա գաղտնի ծրագիր, պլան, որ մեր Ո՛Չ ասող գործընկերներն այստեղից չեն բացահայտում, բայց իրականում իրենք գիտեն` ուր են տանում: Ասում են նաեւ, որ գաղտնապահության շրջանակներում է անցնում ՍԴ քննարկումները, այն դեպքում, որ երկու տարի է` ամենաթափանցիկ ձեւով, բոլոր ԶԼՄ-ները լուսաբանում են, տեղի են ունենում քննարկումներ ամենամանրամասն ձեւով, տպագրվեց, բաժանվեց բոլորին հայեցակարգը, բայց նորից ասում են` գաղտնապահություն:
Ասում են` շտապողականություն, երբ երկու տարի մանրակրկիտ աշխատանք է տարվում: Տպավորությունն այնպիսին է, որ իրոք ասելիք չկա, բայց կա մի գաղտնի ծրագիր, որը մեր ընդդիմադիրները ցանկանում են իրականացնել, ինչի մասին կխոսեմ փոքր-ինչ հետո:
Մեր ՀՀՇ-ական գործընկերներին թվում է, որ եթե իրենց անունը փոխեցին ՀԱԿ-ի, ապա ժողովուրդը մոռացել է` ում հետ գործ ունի: Իսկ ԱԺ դահլիճում շռայլ մեղադրանքներ շաղ տալով` փորձում են ցույց տալ, թե 1995 թվականի Սահմանադրության հանրաքվեն անցել է կոնսենսուսի պայմաններում, մոռանալով, որ այդ թվականներին կուսակցություններից մի քանիսի գործունեությունն արգելված էր, կուսակցական մի շարք ընդդիմադիր գործիչներ բանտերում էին, փակվել էին մի շարք առաջատար թերթեր` «Իրավունք», «Երկիր», «Ազատամարտ» եւ այլն: Ժողովուրդը շատ լավ է հիշում Լեւոն Տեր-Պետրոսյանի` կեղծիքով անցկացրած եւ ժողովրդի վզին փաթաթած սահմանադրությունը: Պետք չէ հույս ունենալ, որ երիտասարդները չեն հիշում կամ չգիտեն դրա մասին, լավ էլ գիտեն բոլորը: 90-ականներին ընդդիմության կողմից ստեղծվեց սահմանադրական վեցյակ, որը մշակեց սահմանադրության ալտերնատիվ տարբերակ, բա ինչո՞ւ չդրեցիք դա քվեարկության: Ընդդիմությունը լինում է այդպիսին, ինչպիսին մենք էինք 90-ականներին, որ ունենում է ալտերնատիվ գրավոր առաջարկ, այլ ոչ թե փնթփնթում, բամբասում եւ կեղծ մեղադրանքներ ներկայացնում:
Շատ տարօրինակ է, որ այն առաջարկությունները, որոնք կան ներկա սահմանադրության մեջ, մերժվում են այն մարդկանց կողմից, ովքեր ամիսներ առաջ պահանջում էին հենց այդ փոփոխությունները: Ընդդիմությունը 12 կետից պահանջ ներկայացրեց, հետո ինչ-որ բոյկոտներ էր անում, դահլիճից դուրս գալիս, բայց հենց այդ 12 կետերից շատ դրույթներ ամրագրված են այս սահմանադրության նախագծի մեջ. ընտրական համակարգի բարելավում, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, քաղաքական համակարգի բարելավում եւ այլն: Բայց տարօրինակաբար ընդդիմությունը ներկայումս դրանք մերժում է:
Այստեղ խոսում են վերարտադրման մասին. ասեմ, որ վերարտադրությունը լինելու է միայն ժողովրդի քվեի միջոցով: Ցանկացած ուժ պետք է ներկայանա ժողովրդին իր ծրագրով, ով կստանա քվե` նա էլ կլինի իշխանություն: Հասկանալի է, որ ՀԱԿ-ը կանխատեսում է իր ջախջախիչ պարտությունը, քանի որ երեք տարվա ընթացքում 18 կուսակցության միավորումից մնացին ընդամենը երկուսը: Այսինքն, եթե երեք տարում այսքան կորուստներ ունեցաք, նշանակում է` դուք չեք ունենալու ժողովրդի աջակցությունը: Այսօր ձեր թուլությունը, անկարողությունը, ամլությունը ուզում եք վերագրել այլ քաղաքական կատեգորիաների, չի՛ ստացվի:
Հիշեցնեմ, որ պահանջում էին այդ 12 կետերի մեջ ընդդիմության լիազորությունների ավելացում, հիմա 23 կետով ընդդիմությունն ստանում է լրացուցիչ լիազորություններ, ինչո՞ւ են դեմ, տարօրինակ է: Ավելանում է ընդդիմության, խորհրդարանի վերահսկողության դերը, բայց իշխանություններին մեղադրում են, թե իշխանության կենտրոնացումն  է ավելանում: Պարոնայք, գոնե մի լուրջ բան ասեք, որ հասկանանք` ինչ եք ուզում:

«ԼԻԲԻԱՅԻ ՕՐԻՆԱԿԸ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՕՍԿԱՆՅԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

ՍԻՄ կուսակցությունը կատարել է շուրջ 30 առաջարկներ, որոնք կարիք չկա նորից ներկայացնել, քանի որ աշխատել ենք հանձնաժողովի հետ, հրապարակել ենք: Ունենք անհամաձայնություններ` 5-րդ, 16-րդ, 36-րդ եւ այլ կետերի հետ, կշարունակենք աշխատել, ներկայացնել մեր առաջարկությունները: Բայց եթե, թողնելով մնացած դրական փոփոխությունները, այս բարեփոխումներով լուծվեր ընդամենը մի հարց` նախագահական ընտրությունների բացառությունը մեր հանրային կյանքից, կրկին կողմ կլինեինք այս նախագծին: Ինչո՞ւ. քանի որ բոլոր նախագահական ընտրությունները, սկսած 1991 թվականից, անցել են բախումների, հասարակության երկպառակության մթնոլորտում: Հենց այստեղ է մեխը Ո՛Չ ասողների, այսինքն նախագահական ընտրությունների բացակայությունը 2018 թվականին: Ինչո՞ւ է նրանց պետք այդ նախագահական ընտրությունը: Որովհետեւ ակնհայտ է, որ աշխարհում սրվում է միջազգային իրադրությունը, Արեւմուտքն ուզում է վերականգնել իր տոտալ վերահսկողությունը մեր տարածաշրջանի նկատմամբ: Ակնհայտ է նաեւ, որ մեր եւ ՌԴ-ի բարեկամությունը եւ ՀՀ-ի ներգրավվածությունը ԵՏՄ-ում, ՀԱՊԿ-ի մեջ, լուրջ խոչընդոտ է արեւմտյան նպատակներին: Եվ այստեղ է, որ գալիս է մայդանների անհրաժեշտությունը, այստեղ է, որ գալիս է Լիբիայի օրինակը մեր երկրում կրկնելու անհրաժեշտությունը, որի մասին երազում էր պարոն Օսկանյանը, իսկ մայդանների տարբերակ ցանկանում էին տեսնել մեր ՀՀՇ-ական գործընկերները: Նախագահական ընտրությունները պատրաստվում էին օգտագործել երկրում իրավիճակն ապակայունացնելու եւ դրանից օգտվելով` նորանոր բախումներ, մարտիմեկեր ստեղծելու համար: 2018 թվականի ընտրությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վերջին շանսն է` վերադառնալու մեծ քաղաքականություն:
Ժողովրդին նախագահական ընտրություններ, մայդաններ, լիբիաներ, բախումներ պետք չեն, նրանց պետք են` աշխատանք, հանգիստ մթնոլորտ, ապահով սահմաններ, անվտանգություն, այլ ոչ թե ընտրություններ: Մեր խնդիրն է թույլ չտալ, որ ժողովուրդը դուրս գա մեկը մյուսի դեմ, եւ տեղի ունենան բախումներ, մեր խնդիրն է` ստեղծել ապահով երկիր»:

 

 

 

"ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԿԱՐԾԻՔՆԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ ՉՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐՆԵՐԻ ՁԵՎ"

Ամանորյա տոներին տեղի ունեցած աշխարհացունց դեպքը փարիզյան  հանդեսի խմբագրակազմի գնդակահարումն էր: Սրտանց ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, ինչպես նաեւ կարեկցանք ու աջակցություն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ  ժողովրդին: Բարեբախտաբար  առաջադեմ մարդկությունը համախմբվեց ահաբեկչության սպառնալիքի դեմ, միայնակ չթողեց ֆրանսիացիներին ու հատկապես ֆրանսիացի լրագրողներին, քանի որ այդ ուղտը կարող է չոքել ցանկացածի դռանը: Այս  քստմնելի ահաբեկչությունից, այնուամենայնիվ, պետք է անել որոշ եզրակացություններ.
1. Փարիզում գնդակահարում էին ոչ միայն կոնկրետ լրագրողների, այլ խոսքի ազատությունը: Անկախ նրանից, որ անձամբ  չեմ կիսում  այն խոսքը, որը հնչել է "Շառլի" ամսագրի էջերից, ավելին` դատապարտում եմ ամսագրի տեսակետը, միաժամանակ պետք է պաշտպանեմ խոսքի ազատության սկզբունքը եւ ամենախիստ կերպով  մենք դատապարտում ենք խոսքի ազատության դեմ ցանկացած դրսեւորում, կարծիքի արտահայտման համար ցանկացած հետապնդում:
Բարեբախտաբար, Հայաստանի անկախության տարիներին մեզանում խոր արմատներ է գցել խոսքի ազատությունը, եւ մենք պարտավոր ենք այն պաշտպանել բոլոր միջոցներով: 2014-ին մենք առիթ ունեցանք  խոսքի ազատության իրավունքը պաշտպանել  բազմաթիվ դատական գործընթացներում, երբ "Իրավունք" թերթի գլխավոր խմբագրի եւ մի շարք լրագրողների հանդեպ  սկսվեցին  զանգվածային  դատավարական (եւ ոչ միայն) հետապնդումները` վերջիններիս արտահայտած կարծիքի համար: Կարծիքն էլ այն էր, որ Հայաստանում յուրաքանչյուրը պետք է ամբողջությամբ  օգտվի Սահմանադրությամբ տրված խոսքի ազատությունից, եւ երբ մեզ բոլորիս հայտնի եւ սիրելի  երգչուհիներ Արշակյան քույրերը բացասական կարծիք են հայտնում հոմոսեքսուալիզմի վերաբերյալ, դա չպետք է բերի կարծիք արտահայտողների հանդեպ զանգվածային հետապնդումների, վիրավորանքների ու սպառնալիքների ալիքի: Առավելեւս, որ Արշակյան քույրերի արտահայտած կարծիքն ամբողջությամբ համապատասխանում է մեր ազգային ավանդույթներին ու ժառանգությանը, քրիստոնեական  բարոյականությանը, եւ այդ կարծիքը կիսում է մեր ամբողջ բարեպաշտ ժողովուրդը: "Իրավունքը" պաշտպանեց Հայաստանի քաղաքացիների խոսքի իրավունքը, եւ ինքը հայտնվեց հետապնդումների  դաշտում: Հոմոսեքսուալիզմի լոբբիստները  կամ ինչպես իրենց անվանում են` "կոնչիտայի վկաները", իսկական հետապնդում սկսեցին, այս անգամ` "Իրավունքի" խոսքի իրավունքի հանդեպ: Ցավոք, մեզանում գտնվեցին  փաստաբան կամ  լրագրող կոչեցյալներ, որոնք, հույս ունենալով Արեւմուտքից  մի ավելորդ 30 արծաթի գրանտ  կամ  Արեւմուտքում բարձր վարձատրովի աշխատանք ստանալ, սկսեցին ցեխ շպրտել "Իրավունքի" վրա, ինչը նույնն է, թե խոսքի ազատության վրա: Այսօր նույն այն մարդկանցից ոմանք, ովքեր Հայաստանում արշավ էին սկսել խոսքի իրավունքի եւ իրենց կարծիքը արտահայտող լրագրողների դեմ,  փարիսեցիաբար ծաղիկներ են դնում  Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Դա նույնն է, երբ ահաբեկիչը ծաղիկ է դնում իր զոհի հուշաքարին:
Մենք Հայաստանում նույնպես պետք է համախմբվենք խոսքի ազատության պաշտպանության շուրջ: Ցանկացած կարծիք, առավելեւս համարձակ կարծիք կարող է ունենալ իր հակակարծիքը: Սակայն ոչ մի պարագայում կարծիքների բախումը հանրության մեջ չպետք է ստանա հետապնդումների  եւ հաշվեհարդարների ձեւ:
2. Ցանկացած հասարակության  մեջ կան հակասություններ, հակադիր շահեր, տարբերվող կարծիքներ: Եթե դրանց լուծումը դուրս է գալիս օրենքից եւ հասարակական բարոյականության պահանջներից, ապա տանում է դեպի ահաբեկչություն ու բարիկադներ: Առավելեւս, որ բազմաթիվ արտաքին ուժեր ամեն ինչ անում են, որ հակասությունները վերածվեն բարիկադների: Իսկ այդ հակասությունները կարող են լինել շատ տարբեր, օրինակ` հարուստների եւ աղքատների,  օլիգարխների ու փոքր եւ միջին ձեռնարկատերերի, գործատուների ու աշխատավորների, տարբեր կրոնների հետեւորդների միջեւ եւ այլն: Պետությունը պետք է ժամանակին հայտնաբերի եւ օրենքի ուժով կարգավորի բորբոքման աստիճանի հասնող հակասությունները: Անդրադառնալով փարիզյան ողբերգության հիմքում ընկած կրոնական հակասություններին, պետք է եւս մեկ անգամ փաստել, որ Հայաստանի նման  ավանդապաշտ,  իր ուրույն  ազգային եւ միաժամանակ համամարդկային եկեղեցի  ունեցող պետության մեջ անկասկած պետք է գործի խղճի ազատությունը: Սակայն մյուս կողմից խղճի ազատությունը չպետք է ստանա այնպիսի ձեւեր, երբ վիրավորվում են հավատավոր ժողովրդի կրոնական զգացմունքները: Հետեւաբար պետք է անթույլատրելի համարել ագրեսիվ կրոնական փոքրամասնությունների  հոգեորսության դրսեւորումները եւ կանխել դրանք: Յուրաքանչյուր մարդ կարող է ազատորեն ունենալ իր հավատքը, սակայն անթույլատրելի են  ուրիշին դավանափոխ անելու փորձերը: Եվ պետք է օրենքի ուժով արգելված լինի, երբ ինչ-որ մեկը ծեծի հայ քրիստոնյայի դուռը եւ փորձի նրան "բացատրել", որ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդը հրաժարվի իր եւ իր պապերի եկեղեցուց:
3.  Խղճի եւ խոսքի ազատությունները  հզոր գործիքներ են  ազատ մարդկանց,  կուռ եւ համախմբված, ազնիվ եւ բարեպաշտ հասարակություն ու պետություն ձեւավորելու համար: Եվ վերլուծելով փարիզյան զարհուրելի ողբերգությունը` պետք է եւս մեկ անգամ եզրակացնել, որ վերոհիշյալ հզոր գործիքները չի կարելի կիրառել հանրության մեջ հակասությունները բորբոքելու, ծայրահեղականացնելու նպատակով:

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վերջին Թարմացում on Չորեքշաբթի, 14 Հունվար 2015 22:12
 

«ԱՆԱՐԴԱՐ Է, ԵՐԲ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ
ՄԵԿՆ ՍՏԱՆՈՒՄ Է 10 ՄԻԼԻՈՆ, ԻՍԿ ՄՅՈՒՍԸ` 50 ՀԱԶԱՐ»

Երեկ ԱԺ-ն քննարկեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը: Անդրադառնալով օրենքի նախագծին` ԱԺ ամբիոնից ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նշեց, որ այս օրենքի նախագիծը դեմոգրաֆիկ ծրագիր է ու խիստ անհրաժեշտ քաղաքականություն. «Ծերացող ազգ ենք, կենսաթոշակների հարցն իսկապես ընկած է մեր բյուջեի եւ աշխատող հատվածի վրա: Բանակին զինվոր է պետք, տնտեսությանն աշխատուժ է պետք` բոլոր ոլորտներում: Եվ այսօր մենք ունենք դեմոգրաֆիկ խնդիր. անհրաժեշտ է ծնելիության խթանում, բազմազավակների աջակցություն, միայնակ մայրերի պաշտպանություն, անպտղության դեմ պայքար եւ այլն»:

Որոշ ընդդիմադիր պատգամավորներին ի գիտություն, որոնք մտահոգված էին, թե այս օրենքի նախագիծը հակադեմոգրաֆիկ է, պարոն Բաբուխանյանն ասաց. «Դեմոգրաֆիկ խնդիրը զանգվածների միջոցով կարելի է լուծել: Տասնյակ հազարավոր մայրերին աջակցելու միջոցով կարելի է լուծել: Արդեն մի քանի շաբաթ է տասնյակ հազարներին թողել ենք մի կողմ եւ խոսում ենք 15 հոգու մասին (ում աշխատավարձը 1 միլիոն դրամից ավելի է,- խմբ.):

Մենք պետք է հասկանանք, որ խնդիրը ոչ թե 15 հոգու 5 միլիոնների մեջ է, այլ խնդիրը զանգվածների` ռեպրոդուկտիվ տարիքում գտնվող սերնդի աջակցության մեջ է, ինչը, այո՛, լուծվում է ոչ ամբողջությամբ, բայց առաջին քայլն է կատարվում այս օրենքով: Եվ դրա համար մենք պետք է ողջունենք կառավարության նախաձեռնությունը` 30 հազար մայրերին, այս ո՛չ մեծ, ո՛չ ամբողջությամբ խնդիրներ լուծող, բայց առաջին քայլը կատարող օրենքի ներկայացումը Ազգային ժողովում»:

Մի շարք ընդդիմադիր պատգամավորներին էլ ի պատասխան, ովքեր փորձում էին համոզել, որ սույն օրենքում խտրականություն կա` բանախոսը հարցով դիմեց. «Իսկ խտրականություն չէ՞, որ մի մորը 10 միլիոն արձակուրդային կամ աշխատավարձ տաս, մյուսին` 50 հազար, չէ՞ որ առաջինինն էլ է երեխա, երկրորդինն էլ: Աղքատի երեխան երեխա չէ՞, որ պետք է 50 հազար ստանա իր մայրը, մինչդեռ հարուստի երեխան, որի մայրը 10 միլիոն աշխատավարձ է ստանում, չգիտես ինչի համար, 1 միլիոնով չի բավարարվում: Եվ նրան 10 միլիոն է պետք տալ, որպեսզի իր երեխային երեւի տանեն Միացյալ Նահանգներ կամ եվրոպական որեւէ երկիր ու մեծացնեն 4,5  ամիս»:

Ինչ վերաբերում է ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն դիտարկմանը, թե այս օրենքի նախագիծը հակասահմանադրական է, Հ. Բաբուխանյանը հիշեցրեց` մեջբերումներ կատարելով հենց Սահմանադրությունից. «Սահմանադրության 35-րդ հոդվածն ասում է. «Յուրաքանչյուր աշխատող կին հղիության եւ ծննդաբերության դեպքում ունի վճարովի արձակուրդի եւ նոր ծնված երեխայի խնամքի համար արձակուրդի իրավունք»: Այստեղ չի ասված, թե պետք է լինի հավասար կամ պետք է լինի անհավասար, թե պետք է լինի հարյուր տոկոս կամ 95,5, կամ այլ կերպ: Այսինքն` այստեղ հակասահմանադրության հարց չկա: Խնդիրն էլի այդ 15-20 հոգու մեջ է: Այդ 15-20 հոգու աշխատավարձը, եթե դա 1 միլիոնից ավել է` 5 միլիոն է, 10 է կամ` 15, ես ձեզ հարց եմ տալիս` այդ ի՞նչ մի ականավոր աշխատանք է կատարում անձնավորությունը, որը ստանում է այդքան բարձր աշխատավարձ` մի քանի տասնյակ անգամ բարձր, քան թե Հայաստանում  միջին աշխատավարձն է: Ուրեմն` դա կամ հաջողված բիզնեսի ղեկավար է, կամ էլ ղեկավարներից մեկն է, կամ էլ թոփ մենեջեր է, որը կարող է 4,5 ամիս, ինչպես ժողովուրդն է ասում, «յոլա» գնալ մեկ միլիոն դրամով»: Հ. Բագրատյանի մեկ այլ դիտարկմանն էլ անդրադառնալով, թե գործատերը շահագրգռված չէ, որ իր աշխատակիցը մայրանա, ու դա բացառապես պետության ու այդ մոր խնդիրն է, ՍԻՄ կուսակցության նախագահը հավելեց. «Միայն հարուստ հիմնարկները կարող են տալ 10 կամ 15 միլիոն դրամ աշխատավարձ: Օրինակ, գիտությունների թեկնածուն, ամբիոնի վարիչը (խոսքը մինչեւ 40 տարեկանների մասին է) այսօր ստանում է 100-120 հազար դրամ աշխատավարձ: Այդ ի՞նչ մի թոփ մենեջեր է, որը ստանում է այդ ամբիոնի վարիչից 20 անգամ ավել աշխատավարձ: Եթե դա իսկապես անփոխարինելի թոփ մենեջեր է, ապա նրա աշխատանքի վերադառնալուն (4,5 ամսից հետո) ամենաշատը շահագրգռված է նրա գործատերը: Այո՛, այդ գործատուն է շահագրգռված, որ այդ վունդերկինդը հետո չգնա ուրիշ գործատուի մոտ: 4,5 ամսից հետո այդ վունդերկինդը հետ կգա եւ կշարունակի ստանալ իր 10 միլիոն դրամ աշխատավարձը»: Ապա նշեց. «Եթե մեկին տալիս են 10 միլիոն դրամ աշխատավարձ եւ արձակուրդի ժամանակ նրան տալիս են մեկ միլիոն, մնացած 9 միլիոնը կարելի է բաժանել, ասենք, 300 չաշխատող կանանց միջեւ, եւ դա կլինի ճիշտ: Դա կլինի արդար եւ, այո՛, դա խտրականությունը նվազեցնում է: Այդ իսկ առումով աջակցում եմ այս նախագծում մեկ միլիոնի սահմանագծումը մտցնելը, որը ճիշտ է, արդար է, ժողովրդագրական ու ժողովրդական է»:

Որպես վերջաբան` Հ. Բաբուխանյանն անդրադարձավ մեկ այլ խնդրի. «Ինչո՞ւ մենք չենք խոսում 18 հազար դրամ նպաստ ստացող 12 հազար կանանց մասին: Նրանք ստանում են մեկը 100, լավագույն դեպքում 200 կամ 300 հազար դրամ աշխատավարձ, բայց երբ գնում են ֆիզարձակուրդ, երկու տարի ստանում են 18 հազար դրամ փոխհատուցում: Այստեղ է, որ ժողովրդագրական խնդիր կա, որովհետեւ այդ կինը չի կարող 10 միլիոն դրամ աշխատավարձ ստացողի պես մեկին հարյուր հազար դրամ տա, որ իր երեխային պահի, իսկ ինքը վերադառնա իր 100 հազար դրամանոց աշխատանքին: Այդ գումարով երիտասարդ ընտանիքները մի կերպ «յոլա» են գնում: Այսինքն` այդ մայրը պետք է իր 200-300 հազար դրամանոց աշխատանքից հրաժարվի եւ 18 հազար դրամով երկու տարի երեխա մեծացնի: Սրա մասին պետք է մտածել, այստեղ է զանգվածային խնդիրը: 18 հազար դրամը շատ քիչ է, եւ դրանով չենք կարող ծնելիությունը բարձրացնել: Ես առաջարկում եմ այն կանանց, ովքեր 18 հազար դրամ փոխհատուցում են ստանում` երկու տարի տանը նստած, նրանց թույլ տալ, որ գոնե մինչեւ նվազագույն աշխատավարձի չափով հնարավորություն ունենան պայմանագրային կարգով ստանալ լրացուցիչ եկամուտ: Մինչդեռ այսօր ստացվում է, որ 18 հազար դրամ նպաստ է ստանում, բայց եթե 5 հազար դրամի միանվագ աշխատանք է կատարում, այդ նպաստը կտրում են: Ես առաջարկում եմ համապատասխան փոփոխություններն ընդունելով` կողմ քվեարկել սույն օրենքին, որ բարելավվի 42 հազար մայրերի ֆինանսական վիճակը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>