Սուրգուտ քաղաքում բացվեց հայ-ռուսական բարեկամական հուշարձան

 

 

 

ՍԻՄ նախագահի ելույթը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ

 

 

Հայկ Բաբուխանյանի հայտարարությունը սահմանադրական բարեփոխումների մասին Ազգային ժողովում

 

 

 

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԵՆՔ

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավոր, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ մինչ կպատասխաներ հարցերին, հիշեցրեց, որ դեկտեմբերի մեկին Լեռնային Ղարաբաղի  ՀՀ-ին միավորման 24-րդ տարեդարձի օրն է, այդ կապակցությամբ վերջինս շնորհավորեց բոլորին: Այնուհետ ՍԻՄ նախագահը ներկայացրեց Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին կատարած իր քաղաքագիտական վերլուծությունը, որն իր մեջ պարունակում է 5 եզրակացություն, ելնելով քաղաքագիտական ու պատմաիրավական իրողություններից, որի մասին առավել մանրամասն ներկայացված է ՙԻրավունք՚ թերթի 129-րդ համարում: Այնուհետ պատգամավորը պատասխանեց լրագրողների հարցերին:
-Ի±նչ կասեք Ուկրաինայի եվրաասոցացվելուց հրաժարվելու վերջին որոշման մասին, որը շարունակվում է մնալ ուշադրության կենտրոնում:
- Փաստ է, որ Ուկրաինան, որը Եվրամիության անմիջական հարեւանն է, ավելի շատ էր անցել եվրաինտեգրման ճանապարհը եւ պրակտիկապես հարցը համարվում էր լուծված, սակայն այնտեղ եվրաասոցացվելու դեմ բարձրացավ ժողովրդական մեծ ալիք: Բիզնես համայնքը Ուկրաինայում եւս ընդվզեց, քանի որ կորցնում էր շատ բան: Քաղաքական համայնքի զգալի մասը չէր ընդունում այն շանտաժն ու պարտադրանքը, որը դրված է իրենց առջեւ, որի արդյունքում ծրագիրը տապալվեց: Եվրասիա մայրցամաքի արեւելքում ստեղծվում է Եվրասիական միություն, իսկ Ուկրաինան լինելով շատ լուրջ եվրոպական պետություն, հաշվարկեց, թե ինչն է իրենց համար օգուտ, ինչն է վնաս: Օրերս տեղի ունեցավ ուկրաինացի պատգամավոր Օլեգ Ցարիեւի հայտարարությունը, որտեղ նա նշեց, որ ԱՄՆ-ը կիրառում է իրենց դեմ ՙպլան Բ-ն՚, այն պահեստային ռեզերվը, որը մղում է Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի: Այնպես որ, թե մեզ մոտ, թե իրենց մոտ ներկայացվում են նույն ծրագրերը: Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում մեր երկրում` ՄՄ-ին միանալու կապակցությամբ, որտեղ արեւմտամետների հիսթերիան հասել է մարազմի աստիճանի: Ես միշտ շեշտել եմ, որ Հայաստանը պետք է լինի ՄՄ հիմնադիր երկրներից մեկը, որպեսզի մենք մեր պատկերացումներով մեր ազդեցությունն ունենանք Եվրասիական միության ստեղծման գործընթացում: Այդ ճանապարհն այսօր ընթանում է, դեկտեմբերին կլինի ճանապարհային քարտեզը, իսկ փետրվարին ամենայն հավանականությամբ ՀՀ-ն կանդամագրվի ՄՄ-ին: Երկու շաբաթ առաջ մեզ մոտ էին գտնվում ՌԴ պետդումայի պատգամավորները, ՄՄ-ի նախարարներ, ՌԴ-ի եւ ՀՀ-ի գործադիր անդամներ, որտեղ ամենայն մանրամասնորեն քննարկվեցին բազում հարցեր: Այդ ամենը քննարկվեց մեր ընդդիմության ներկայությամբ, որոնց հարցերին եւս տրվեցին կոնկրետ պատասխաններ:

ՙԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐՔԵՐԻՑ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐՆ ԵՆ ՏՆՔՈՒՄ՚


-Շատ փորձագետներ գտնում են, որ մեզ վրա ակնհայտորեն ճնշում կա ՄՄ-ի կողմից, եւ ի±նչ եք կարծում, ի±նչ չարեց Եվրոպան, որ կարողանար արեւելյան գործընկերության երկրներին պահեր իր կողքին:
- Նախ` ես լուրջ փորձագետից չեմ լսել, որ ասի, թե ակնհայտ ճնշումներ կան Ռուսաստանի կողմից: Բայց այո, կան քաղաքական գործիչներ եւ տարբեր գրանտակերներ, որոնք պարզապես փորձում են հիմնավորել իրենց քաղաքական համոզմունքները կամ ճնշումներով փորձեն  բացատրել, թե ինչու ՀՀ-ն, Ադրբեջանը, Ուկրաինան եւ անգամ արդեն նկատում ենք` Վրաստանը չեն գնում այդ ճանապարհով: Չէ± որ գոյություն ունի հաշվարկ, բիզնեսմենը պարզ թվաբանություն է կատարում եւ հասկանում, որ եվրաասոցացվելուց կորցնում է շատ բան, ժողովուրդներն ասում  են, որ չեն ցանկանում իրենց երկրներում լինեն այնպիսի բարքեր, ինչպիսիք են նեոեվրոպական արժեքները, որոնցից հենց իրենք` նորմալ եվրոպացիներն են տնքում: Իսկ սրան զուգահեռ Ռուսաստանը ոչ մի շանտաժ չի անում, թե կգնդակահարեմ, եթե չմիանաս մեզ: Նրանք ասում են` դուք ունեք մեզ հետ արտոնյալ առեւտրային հարաբերություններ: Իսկ եթե դուք այլ միության հետ եք ցանկանում լինել, ապա մեզ հետ կունենաք ստանդարտ ոչ արտոնյալ վիճակ: Այսինքն կամ մենք դաշնակից ենք, կամ դաշնակից չենք: Օրինակ ՌԴ-ն գազի, նավթամթերքների, ալմաստների, եւ շատ այլ հումքի արտահանման համար նախատեսված 30 տոկոս մաքսատուրքը հանում է, եթե մենք իրար հետ դաշնակից ենք, իսկ եթե ոչ, ապա ինչպես մնացած երկրները` այն պետք է վճարեն: Սա չի նշանակում ճնշում, այլ սա կոնկրետ համագործակցության առաջարկ է:
Ինչ վերաբերում է Եվրոպայի արած-չարածին, ապա 20 տարի է` գնում ենք` ՙԵվրոպա-Եվրոպա՚ ասելով, սակայն գրեթե ոչինչ չարվեց: Ավելին, նույնիսկ երբեմն վնասեց: Օրինակ, Եվրոպայի ճնշման տակ մեր երկրում բարձրացվեցին Եհովայի վկաների շահերը, ովքեր չեն ծառայում մեր բանակում եւ ըստ էության արտոնյալ են: Իսկ մենք ստիպված էինք գնալ դրան, թեեւ ես որպես պատգամավոր կողմ չեմ քվեարկել դրան, բայց  Հայաստանը ստիպված է կատարել իր պարտավորությունները` Եվրոպայի առջեւ ստանձնած: Սա մարդու իրավունքների խախտում է մնացած զինվորների նկատմամբ: Ստացվում է` կրոնական չափանիշով աղանդավորներն ունեն արտոնություն` չկատարելու իր երկրի Սահմանադրությունը, իսկ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդը Հայաստանում լրացուցիչ պարտավորություն ունի` բանակ գնալու: Այսինքն սրանով թուլացրեցին մեր բանակը, անվտանգության առումով: Իսկ տնտեսության մեջ ոչ մի ներդրում չկատարեցին: Մյուս կողմից Եվրոպան իր ամենամոտ բարեկամ Թուրքիային 20 տարվա մեջ անգամ չկարողացավ համոզել, որ շրջափակումը վերացնեն: Ինչ վերաբերում է եվրոպական արժեքներին, դրանք քայքայում են հայ ընտանիքն ու եկեղեցին, աշխարհընկալումը: Նրանք պնդում են, որ ձեր եկեղեցին չպետք է լինի արտոնյալ, սեռական այլանդակությունները պետք է պրոպագանդվեն, գեյ շքերթներ պետք է անցկացվեն եւ այլն: Իսկ հայ ավանդական ընտանիքը ու Առաքելական եկեղեցին այն ինստիտուտներն են, որոնք դարեր շարունակ պահպանել ու, ես համոզված եմ, որ պահպանելու են մեր հայրենիքն ու պետականությունը: Այդ ինստիտուտները քայքայելն ու բզկտելը պատահականություն չէ, այլ` քաղաքականություն:

ՙՆՄԱՆ ԴՊՐՈՑ ԿԱՐԵԼԻ Է ԼՈՒՍՆԻ ՎՐԱ ԷԼ ՈՒՆԵՆԱԼ՚


-ԿԳ նախարար Ա. Աշոտյանը օրերս ՄՄ-ին առաջարկել է, որ պետական լեզուն լինի հայերեն, իսկ աշխատանքային լեզուն այդ տարածքում լինի ռուսերեն: Ինչպե±ս եք վերաբերվում այդ առաջարկին:
- Ես խորությամբ ծանոթ չեմ պարոն Աշոտյանի առաջարկին: Իմ մոտեցումը լեզվական քաղաքականությանն այն է, որ ՀՀ-ում պետական լեզուն պետք է լինի միմիայն հայերենը: ՍԻՄ կուսակցությունը դեռ ԽՍՀՄ-ի տարիներին շատ խստապահանջ  եւ անզիջում  էր լեզվաքաղաքականության մեջ: Օրինակ, ես դեմ եմ, որ Դիլիջանի դպրոցում ուսումը պետք է լինի միայն անգլերեն լեզվով: Նույնիսկ Ն. Ռիժկովը, երբ վերջերս Հայաստանում էր, ծանոթանալով այդ դպրոցի հետ, տեղեկանալով, որ հայերեն չեն անցնելու` կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ նման դպրոց կարելի է նաեւ լուսնի վրա կառուցել: Օրինակ գենդեր բառը, որը օտարամուտ բառ է, շատ արեւմտամետներ պահանջում են, որ անպայման լինի ՀՀ օրենսդրության մեջ: Կամ որոշ ծաղրածուական դերասաններ եթերով Մաշտոցի արձանի մոտ կանգնած ասում են, ինչու պետք է անանասին արքայախնձոր ասենք: Ցավոք մենք` որպես ազգ, մեր լեզվի նկատմամբ շատ անտարբեր ենք: Նույն իրավիճակն է տիրում մեր փողոցներում, որտեղ խանութների կամ այլ օբյեկտների վրա փակցված են օտարալեզու ցուցանակներ ու անուններ, երբեմն էլ  դրանք հայերեն տառերով, որոնք կարդալիս հայհոյանք է ստացվում: Իսկ նման երեւույթ չենք տեսնի շատ ու շատ երկրներում` Վրաստան, Ուկրաինա եւ այլն:
- Պետությունը մեղավորություն չունի± այս հարցում:
- Ես չեմ ընդունում այդ մոտեցումը, չի կարելի ասել, որ պետությունն առանձին, է, քաղաքացին առանձին, ժողովուրդն առանձին: Պետությունը մենք բոլորս ենք: Իսկ լեզվաքաղաքական առումով կան օրենքներ, որոնք գործում են, բայց ամեն մեկս պետք է իր վրա աշխատի: Հիմա որքա±ն օտար անուններ են դնում երեխաների ծնվելուց, պետությունը մեղավո±ր է, որ մեկը իր երեխայի անունը Ջոն է դնում, ի±նչ անեն` արգելե±ն: Իսկ սովետի ժամանակ կար այդ արգելքը` օտարածին անուններով կնքելու վերաբերյալ, բայց դրան էլ ասում են տոտալիտարիզմ:

ՙՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ, ԱՅՍՊԵՍ ԹԵ ԱՅՆՊԵՍ ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ՌՈՒՍԵՐԵՆ՚

-Եթե անգամ ծանոթ չեք Ա. Աշոտյանի ասածին, ապա ընդհանուր առմամբ ինչպե±ս կվերաբերվեք, եթե աշխատանքային լեզուն ռուսերենը լինի:
- Նախ եկեք հասկանանք, թե ինչ ասել է աշխատանքային լեզու, որը բավական բարդ իրավական հարց է: Երբ ՌԴ պետդումայի ներկայացուցիչները մեզ մոտ էին, նման քննարկում եղավ, թե ինչպե±ս փաստաթղթերի շրջանառությունը կատարել եւ այլն: Բայց եւ այնպես այսօր եւս օգտագործվում է ռուսերենը որպես աշխատանքային լեզու, այսինքն հանդիպումների ժամանակ այսպես, թե այնպես խոսում ենք ռուսերեն: Բայց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում կա կարգ, որ ցանկացած մարդ կարող է խոսել իր երկրի պետական լեզվով, ապահովել դրա ռուսերեն թարգմանությունը, կամ` հակառակը:
- Որքան ժամանակ մեզանից կպահանջվի ՄՄ-ին անդամակցելու համար եւ արդյո±ք այստեղ ավելորդ շտապողականության չկա:
- Հայաստանը նոր չպետք է ծանոթանա ՄՄ-ի գործունեությանը, քանի որ երկար ժամանակ դիտորդի կարգավիճակ ունեինք, որի հետեւանքով մեզ համար այս գործընթացը բավականին սահուն է անցնում: Այո, կան բազում փաստաթղթեր, որոնք պետք է համաձայնեցվեն. Օրինակ մաքսային ոլորտում, եթե չեմ սխալվում,  կա 24 պայմանագիր, որը դեռ պետք է վավերացնենք: Ընդհանուր առմամբ ողջ օրենսդրական փաթեթը մոտ 300 օրենք է պարունակում, սակայն ժամանակին արդեն մեր օրենսդրությունն այնպես է զարգացել, որ այդ 300-ից մեծ մասը արտահայտված են մեր օրենքներում: Իսկ ահա Ղրղզստանը այդ ամենը անցնում է բարդություններով, որովհետեւ իրենց օրենսդրությունը բավականին հեռու է, եւ ճանապարհային քարտեզն ավելի երկար է:
- Ինչ օրակարգային հարցեր կքննարկվեն ՌԴ նախագահ Պուտինի` Հայաստան այցի ընթացքում:
- Պուտինը` որպես մեզ ամենամոտ դաշնակից պետության ղեկավար, գալիս է ընդգծելու ՀՀ-ի կարեւորությունը ՌԴ-ի համար, թափ հաղորդելու ՀՀ-ի ՄՄ մտնելու գործընթացին: Կա սահմանված ժամկետ, այն է 2015թ. հունվարի մեկը, երբ ձեւավորվելու է Եվրասիական տնտեսական միությունը: Մենք ունենք մեկ տարի եւ պետք է անցնենք բավականին լուրջ ճանապարհ եւ հռչակել 2015թ. Եվրասիական միությունը: Նա նաեւ գալիս է ցույց տալու, որ չի կարելի խոսել Հայաստանի հետ շանտաժի լեզվով:
- Նոյեմբերի 29-ին Հայաստանը պետք է կոնկրետ դրսեւորում ցուցաբերի եվրաասոցացման գործընթացում: Ձեր կարծիքով ո±րը կլինի այն:
- Հայաստանը չի հրաժարվել նորմալ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ: Ես կարծում եմ` մեր հարաբերությունները կշարունակվեն Եվրոպայի հետ, բայց հավասարակշռված ձեւով, որը նշանակում է առանց այն պարտադրանքների, որոնք եղել են մինչ այդ:
- Ինչ տվեց Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, կարծես ոչ մի դուռ էլ չբացվեց մեր առջեւ:
- Հատուկ դռներ չեն բացվում կամ փակվում, բայց ավելի լավ է գնալ այդ բանակցային ճանապարհով, քան անընդհատ գնալ դեպի պատերազմական բախում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 
Ուրբաթ, 12 Հոկտեմբեր 2012 00:00

ՍԻՄ կուսակցության պատմությունը ամբողջությամբ կարդացեք Հ. Բաբուխանյանի 25 տարի պատնեշի վրա գրքում

 
Ուրբաթ, 12 Հոկտեմբեր 2012 00:00

ՍԻՄ կուսակցության պատմությունը ամբողջությամբ կարդացեք Հ. Բաբուխանյանի 25 տարի պատնեշի վրա գրքում

 

ՍԻՄ նախագահ
Հայկ Բաբուխանյան  
10.09.13թ.

 

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԱՆԱՌԱԿԱԲԱՐՈ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՏԱՐԱԾՈՒՄԸ ՔՐԵՈՐԵՆ
ՊԱՏԺԵԼԻ ԿԴԱՌՆԱՆ
09.09.13թ.

 

ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյան
19.02.13թ.

 

ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի
ելույթը
29.01.13թ.

 

Սիմ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի 
հայտարարությունը ՀՀ ԱԺ-ում ազգային արժեքները 
վտանգված լինելու մասին 
23.10.12թ.

 

ՍԻՄ նախագահ
Հայկ Բաբուխանյանի ելույթը 
04.10.12թ.

 

ՍԻՄ նախագահ
Հայկ Բաբուխանյանի ելույթը 
03.10.12թ.

 

ՍԻՄ նախագահ  Հայկ Բաբուխանյանի ելույթը  Վարդան Օսկանյանին  անձեռնմխելիությունից զրկելու հարցով  02.10.12թ. 

 

ՍԻՄ նախագահ
Հայկ Բաբուխանյանի հայտարարությունը Վ. Օսկանյանի գործով 
02.10.12թ.

 

Հայկ Բաբուխանյան 
"Հայկական ուրբաթ" հաղորդաշար
by Kentron TV
31.08.12թ.

 

ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի 
ելույթը ԱԺ-ում Կառավարության
ծրագիրը քննարկելու նիստում 
21.06.12թ

 

Ուրվագիծ Հայկ Բաբուխանյան
20.03.12թ
.

 

ՍԻՄ նախագահի հարցազրույցը
01.02.12թ
.

 

ՍԻՄ նախագահի հարցազրույցը