ՔՍԱՆՀԻՆԳ ՏԱՐԻ` ՊԱՏՆԵՇԻ ՎՐԱ


Ազգային խնդիրների ու արդարության դրոշի ներքո

 

1988թ.-ի փոթորկալից իրադարձությունների, հանրահավաքների, ցերեկային եւ գիշերային ցույցերի ժամանակաշրջանում ծնվել, ամրացել եւ արդեն 20 տարի Հայաստանի քաղաքական դաշտում իր ուրույն ու պատվավոր տեղն է զբաղեցրել ՙՍահմանադրական Իրավունք՚ Միություն կուսակցությունը£ Այն հիմնադրվեց սկզբում որպես 26 կոմիսարների շրջանի սահմանադրական խումբ ¥15 հունիսի 1988թ.), երբ 1988թ.-ի հունիսին Երեւանի Անկախության հրապարակում կոչ արվեց ստեղծել կամավորների խմբեր` ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավորների հետ աշխատելու համար£ Այդ օրերին եռացող հրապարակում հայտնվեց ցուցանակ` ՙ26 կոմիսարների շրջան՚, որի տակ հավաքվեցին այն մարդիկ, ովքեր հետագայում ստեղծեցին ՙՍահմանադրական Իրավունք՚ Միությունը£ Խմբի մեջ ներգրավվեցին նաեւ հայրենասիրական երիտասարդների ընդհատակյա խմբակի անդամները. դրանց մեջ էին ԵրՊի ասպիրանտ Հայկ Բաբուխանյանը, Գառնիի սեյսմիկ կայանի առաջատար ինժեներ Հովհաննես Գալաջյանը եւ խմբակի կորիզը կազմող մի շարք այլ երիտասարդ ինժեներներ եւ գիտնականներ: Այդ խմբակը գործում էր դեռ 1987-ից` քարոզելով Արցախի համար ազգային-ազատագրական պայքարի անհրաժեշտությունը, եւ այդ փորձը օգնեց ստեղծել նաեւ 26 կոմ. շրջանի սահմանադրական խումբը եւ արդյունավետ կազմակերպել նրա աշխատանքը:

Այլ շրջանների համեմատ` 26 կոմիսարների շրջանի սահմանադրական խումբը սկսեց առանձնանալ նրանով, որ ոչ միայն ՙՂարաբաղ՚ կոմիտեի որոշումների կատարումն էր իրականացնում, այլ նաեւ շատ անգամ բարձրացնում էր հարցեր, հանդես էր գալիս նախաձեռնություններով, բռնվում էր վեճի ՙՂարաբաղ՚ կոմիտեի հետ£ Խմբի հավաքատեղին էր Կոմիտասի պողոտայի շուկային հարակից կույրերի միավորման մշակութային պալատը, որի տնօրեն Լեւոն Ղուկասյանը կամ, ինչպես իրեն անվանում էին խմբում, պարոն Լեւոնը, նույնպես խմբի հիմնադիր անդամներից էր£ Համակարգում էր խմբի աշխատանքները: Շաբաթը մեկ տեղի ունեցող ընդհանուր ժողովներում հավաքվում էր 120-150 հոգի£

Հիմնական տարաձայնությունները ՙՂարաբաղ՚ կոմիտեի հետ սկսվեցին այն ժամանակ, երբ 26 կոմիսարների շրջանի սահմանադրական խումբը հանդես եկավ Արցախը Հայաստանի հետ վերամիավորման նոր ռազմավարական ծրագրի նախաձեռնությամբ: Առաջարկվեց Արցախի խնդիրը դիտել ոչ միայն որպես ինքնորոշման իրավունքի իրականացում, այլեւ որպես բռնազավթված եւ բռնակցված տարածքների ազատագրման, ազգային-ազատագրական պայքարի, ազգի հատվածների վերամիավորման միջազգային իրավունքում հայտնի սկզբունքների իրականացում£ ՙՂարաբաղ՚ կոմիտեի` այդ հարցում կտրուկ անհամաձայնությունը, տարօրինակ նահանջողականությունը եւ երբեմն ջղագրգիռ ու անտրամաբանական պահվածքը խմբի ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում մեզ մոտ լուրջ կասկածներ սկսեցին առաջացնել ՙՂարաբաղ՚ կոմիտեի իրական նպատակների եւ ռազմավարության վերաբերյալ£ 26 կոմ. շրջանի սահմանադրական խմբի ընդհանուր ժողովներին ՙՂարաբաղ՚ կոմիտեի կողմից գործուղված Արշակ Սադոյանը եւ Աշոտ Մանուչարյանը խմբի անդամների հարցերին չկարողանալով տալ բավարարող պատասխաններ` ավելի էին խորացնում խմբի եւ ՙՂարաբաղ՚ կոմիտեի միջեւ եղած անջրպետը£

ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամների ձերբակալությունից հետո 26 կոմիսարների շրջանի սահմանադրական խումբը պնդում էր, որ պայքարի շարունակության հիմնական կարգախոսը պետք է շարունակի մնալ Արցախի վերամիավորման հարցը, սակայն ՙՂարաբաղ՚ կոմիտեի, այսպես կոչված, երկրորդ էշելոնը ¥Արշակ Սադոյան, Դավիթ Շահնազարյան, Ալբերտ Բաղդասարյան եւ այլն) հանդես եկավ նոր գլխավոր կարգախոսովª ՙԱզատություն Ղարաբաղ կոմիտեին՚ª երկրորդ պլան մղելով այն բուն խնդիրը, որի համար հայ ժողովուրդը ոտքի կանգնեց£ Այդ տարաձայնությունները բերեցին նրան, որ մեր խումբը սկսեց ինքնուրույն հանրահավաքների շարք, որոնցում պահանջեց ՀԽՍՀ Գերագույն Խորհրդից ընդունել որոշում վերամիավորման մասին£ Այդ հանրահավաքների արդյունքում ձերբակալվեցին խմբի մի շարք անդամներ, իսկ խմբի այլ ակտիվիստների նկատմամբ կոմունիստական իշխանությունների կողմից սկսվեցին հետապնդումներª հեռացումներ աշխատանքից, միլիցիայի գիշերային այցեր եւ այլն£ Այնուամենայնիվ, խումբը շարունակում էր գործել, իսկ 1989թ.-ի ապրիլի 4-ին 26 կոմիսարների շրջանի սահմանադրական խմբի ընդհանուր ժողովը խմբի հիման վրա ստեղծեց ինքնուրույն կուսակցությունª ՙՍահմանադրական Իրավունք՚ Միություն, որի աշխատանքային խորհրդի նախագահ ընտրեց Հրանտ Խաչատրյանին, խորհրդի անդամներª Հայկ Բաբուխանյանին, Հովհաննես Գալաջյանին, Կարեն Վարդանյանին, Ալեքսանդր Չունարյովին եւ Լեւոն Ղուկասյանին, քարտուղարª Արմեն Պողոսյանին£ Ընդհանուր ժողովը նաեւ դիմում ուղղեց ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի դեպուտատներին Արցախի վերամիավորման որոշման անհրաժեշտության մասին£ ՍԻՄ պաշտոնաթերթ ՙԻրավունք՚ թերթի առաջին համարի ¥օգոստոս 1989թ.) խմբագրականում ասված է. ՙՙՍահմանադրական Իրավունք՚ Միությունը ժողովրդավարական սկզբունքներով ստեղծված ազատ կազմակերպություն է, որը ղեկավարվում է ընտրովի խորհրդի կողմից: Նա իր կազմում ունի մասնագիտացված հանձնախմբեր, որոնք են` տեսական աշխատանքի, կազմակերպչական, մարդու իրավունքների արտաքին կապերի եւ խմբագրական: Խմբագրական հանձնախումբը սկսում է սույն պաշտոնաթերթի հրատարակումը` նպատակ ունենալով ծանոթացնել ընթերցողին Միության գործունեության հետ, լուսաբանել իրավական պետության ստեղծման հետ կապված խնդիրները, քննարկել տարբեր օրինագծեր եւ հայ ազգի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղիներ, ինչպես նաեւ իրականացնել անկախ տեղեկատվություն:

Թերթում տպագրվելու են ինչպես Միության պաշտոնական տեսակետն արտացոլող, այնպես էլ այդ տեսակետի հետ չհամընկնող նյութեր՚:

Այդ օրվանից Հայաստանի քաղաքական դաշտում առանց ընդհատումների գործում է ՙՍահմանադրական Իրավունք՚ Միությունըª բարձր պահելով ազգային արժանապատվության, ազատության, անկախության, արդարության եւ վերամիավորման դրոշը, վաստակելով հայ ժողովրդի հարգանքը եւ հավատը£ Նշենք նաեւ, որ ՍԻՄ-ը իր ստեղծման պահին ¥Կոմկուսի իշխանության օրոք) Հայաստանում երկրորդ քաղաքական կազմակերպությունն էր Ազգային Ինքնորոշում Միավորումից հետո, եւ միայն ամիսներ հետո ստեղծվեց ՀՀՇ կազմակերպությունը£

 

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

Պատմությունն ամբողջությամբ կարդացեք այստեղ