Հաստատված է

ՙՍահմանադրական իրավունք միություն՚
կուսակցության 19-րդ արտահերթ համաժողովի կողմից 
14 փետրվարի 2008թ.

ՍԻՄ կուսակցության նախագահ

………………….. Հ. Բաբուխանյան

Գրանցված է

ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից
ՙ25՚ --------------11----------------2003թ.
Գրանցման թիվ 211.172.02250 
պետական գրանցման վկայականի
թիվ 03 Ա 062958

թիվ___փոփոխությունը

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից

ՙ …՚ …………………………….. 2008թ.

Պետական ռեգիստրի գործակալության պետ

…………………………..Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՙՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ՚
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ¥ՍԻՄ¤

(Նոր խմբագրությամբ)

ԵՐԵՎԱՆ — 2008թ.

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Հայաստանի ՙՍահմանադրական Իրավունք Միություն՚ կուսակցությունը (հետագայում` ՍԻՄ) հասարակական-քաղաքական միավորում է, որը կամավոր հիմունքներով միավորում է Հայաստանի Հանրապետության տաuնութ տարին լրացած այն քաղաքացիներին, ովքեր ակտիվ կերպով աջակցում են երկրի քաղաքական համակարգի բարեփոխումներին և իրավական պետության կայացման գործընթացին:
1.2 ՍԻՄ կուսակցությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Սահմա-նադրության, գործող օրենքների, սույն կանոնադրության, ինչպես նաև միջազգային իրա-վական ակտերի հիման վրա:

1.3 ՍԻՄ կուսակցությունն իր աշխատանքը կառուցում է հրապարակայնության ու ժո-ղովրդավարության սկզբունքների և կոլեկտիվ ղեկավարման հիման վրա:

1.4 ՍԻՄ կուսակցությունն իր նպատակներն իրականացնելիս կարող է համագործակցել Հայաստանի պետական կառույցների, հասարակական, քաղաքական կազմակերպու-թյունների եւ կուսակցությունների հետ: Նա կարող է համագործակցել Հայաստանի տարած-քից դուրս գործող նմանատիպ կազմակերպությունների, ինչպես նաև հայկական սփյուռքի և միջազգային այն կազմակերպությունների հետ, որոնց նպատակները չեն հակասում ՍԻՄ կուսակցության նպատակներին:

1.5 ՍԻՄ կուսակցության անվանումն է`

հայերեն` ՙՍահմանադրական իրավունք միություն՚ կուսակցություն,

ռուսերեն`Партия ”Объединение конституционное право”,

անգլերեն` Parti,

խորհրդանիշն է արծվի պրոֆիլը` ետ շրջած գլխով, ձեռքին` վեր պարզած թուր, նկարից ներքեւ` կուսակցության անվան հապավումը:

 

2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2.1. ՍԻՄ կուսակցության գերագույն նպատակն է Հայաստանիª որպես ազատ ու անկախ ազգային ժողովրդավարական պետության կայացումը հայոց պատմական տարածքների վրա և նրա զարգացման պայմանների իրավական հիմքերի ստեղծումն ու մասնակ-ցությունը դրանց զարգացման ապահովմանը:

2.2 Իր նպատակների իրականացման ճանապարհին ՍԻՄ կուսակցությունն անհրաժեշտ է համարում հետևյալ խնդիրների լուծումըª

ա) հասարակության լայն զանգվածների ակտիվ մասնակցությունը ազգային, ժողովրդավարական և իրավական պետության գաղափարների հաղթանակի համար մղվող պայքարին,

բ) բնակչության քաղաքացիական և քաղաքական ինքնագիտակցության բարձրացումը,

գ) օրենսդրական ակտերի համաժողովրդական քննարկումներին և հանրաքվեներին երկրի բնակչության մասնակցության ակտիվացումը,

դ) Հայաստանումª նրա շահերից բխող միջազգային իրավական նորմերի ամբողջ ծավա-լով գործնական և անթերի կիրառումը:

2.3 Իր նպատակներն իրականացնելու համար ՍԻՄ կուսակցությունն ընդունում է նշված խնդիրները լուծելու հետևյալ գործելակերպըª

ա) պայքարել հայ ժողովրդի ազգային խնդիրների լուծման համար,

բ) աջակցել միջազգային հասարակական կարծիքի ակտիվացմանը հայոց ցեղասպանության ճանաչման և հայ դատի պաշտպանության հարցերում` միջազգային իրավունքին չհակասող բոլոր միջոցներով,

գ) պայքարել մարդու իրավունքների ոտնահարումների դեմ,

դ) նպաստել պատգամավորության համար արժանի թեկնածուների առաջադրմանը և ակտիվորեն մասնակցել նրանց նախընտրական գործունեության ծավալմանը, ինչպես նաև նպաստել վստահությունը չարդարացրած պատգամավորներին ետ կանչելու սահմանա-դրական կարգի հաստատմանը և իրագործմանը,

ե) հրատարակել պարբերականներ, թերթեր և հանդեսներ, (ՙԻրավունք՚ շաբաթաթերթը իր հավելվածներով),

զ) կազմակերպել հանրահավաքներ, երթեր, դասախոսություններ, հանդիպումներ և բա-նավեճեր,

է) հրատարակել գրքեր, փաստաթղթեր, հետազոտություններ և ուսումնասիրություններ:

 

3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

3.1 ՍԻՄ կուսակցությունն ունի հետևյալ կառուցվածքըª

ա) Կուսակցության ընդհանուր ժողով (համաժողով)

բ) Ներկայացուցիչների խորհուրդ

գ) Նախագահություն

դ) Գործադիր խորհուրդ

ե) Միության նախագահ

զ) Միության փոխնախագահ

է) Վերստուգիչ հանձնաժողով
ը) Հանձնաժողովներ և ծառայություններ

թ) Մարզային բաժանմունքներ
ժ) Համայնքային կազմակերպություններ

ժա) Թաղային խմբեր

 

ՍԻՄ կուսակցության ընտրովի մարմինների համար սահմանվում է հետևյալ թվաքանակը.

Կառույցի թվաքանակը       Ղեկավար մարմնի անդամների թիվը

 

3-10 հոգի                            1 հոգի

11-25 հոգի                          3 հոգի

26-100 հոգի                        5 հոգի

101-1000 հոգի                   7 հոգի

1000-ից ավելի                     9 հոգի

 

ՍԻՄ կուսակցության ղեկավար մարմինների նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են ՍԻՄ կուսակցության մարզային բաժանմունքների լիազոր ներկայացուցիչները (նախագահները):

 

3.2 ՍԻՄ կուսակցության բարձրագույն մարմինը կուսակցության ընդհանուր ժողովն է (համաժողովը): Այն հրավիրվում է Ներկայացուցիչների խորհրդի կողմից երկու տարին մեկ անգամ:

Կուսակցության ընդհանուր ժողովը (համաժողովը ) ընտրում է ժողովի նախագահ և քար-տուղար, կազմում է հաշվիչ, մանդատային և խմբագրային հանձնաժողովներ:

Կուսակցության ընդհանուր ժողովը (համաժողովը) բացում և մինչև ժողովի նախագահի ընտրությունը վարում է կուսակցության նախագահը:

Ցանկացած ղեկավար մարմին կարող է իր որոշմամբ հրավիրել փակ նիստ, անհրաժեշ-տության դեպքում նույն որոշմամբ հաստատվում է հրավիրյալների ցանկը:

 

3.3 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ (ՀԱՄԱԺՈՂՈՎԸ)ª

 

ա) ընդունում և փոփոխում է կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը գրանցված պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ,

բ) ընդունում է ծրագրային փաստաթղթեր և որոշումներ, որոնք պարտադիր են ՍԻՄ կուսակցության բոլոր կառույցների համար,

գ) ընտրում է ՍԻՄ կուսակցության Նախագահություն հետևյալ կազմովª ՍԻՄ կուսակցու-թյան նախագահ, փոխնախագահ և անդամներ,

դ) ՍԻՄ կուսակցության նախագահության անդամ կարող են ընտրվել ՍԻՄ կուսակցության առնվազն երկու տարվա անդամ հանդիսացող անձիք,

ե) քննարկում և հաստատում է Նախագահության զեկույցները և հաշվետվությունները, որով հանդես է գալիս կուսակցության նախագահը,

զ) ընտրում է կուսակցության Վերստուգիչ հանձնաժողով և նրա նախագահ,

է) քննարկում և հաստատում կամ անվավեր է ճանաչում Վերստուգիչ հանձնաժողովի որոշումները:

Կուսակցության ընդհանուր ժողովը (համաժողովը) վավերական է, եթե մասնակցում են կուսակցության անդամների (համաժողովի) պատվիրակների առնվազն 2/3-ը, եւ եթե դրան մասնակցում են մարզերի ներկայացուցիչները 1/3- ից ոչ պակաս:

Կուսակցության ընդհանուր ժողովի (համաժողովի) որոշումներն ընդունվում են գրանցված պատվիրակների թվի պարզ մեծամասնությամբ:

Անձին վերաբերվող հարցերի քվեարկությունը փակ է:

Կուսակցության ղեկավար մարմինների ընտրությունը կատարվում է փակ գաղտնի քվե-արկությամբ:

Կուսակցության ընդհանուր ժողովի ընդունած որոշումները վավերացվում են ժողովի նախագահի ու քարտուղարի ստորագրություններով և հաստատվում կուսակցության կնի-քով:

Կուսակցության արտահերթ ընդհանուր ժողովները հրավիրվում են նախագահության կողմից, մարզային բաժանմունքների մեկ երրորդի կամ ՍԻՄ կուսակցության անդամների մեկ երրորդի պահանջով, ինչպես նաև ընդհանուր ժողովի նախաձեռնությամբ:

 

3.4 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸª


կազմվում է նախագահության անդամներից և մարզային բաժանմունքների մեկական ներկայացուցիչներից (նախագահներից):

Ներկայացուցիչների խորհուրդըª

ա) հաստատում է Նախագահության և մարզային բաժանմունքների աշխատանքային ծրագրերը,

բ) հաստատում է նախագահության և մարզային բաժանմունքների աշխատանքների կանոնակարգերը և համակարգում նրանց գործունեությունը,

գ) հաստատում է նոր մարզային բաժանմունքները, համայնքային կազմակերպությունները և կարող է լուծարել դրանք,

դ) ընդունում է կուսակցության բյուջեն և հաստատում է բյուջեի կատարման հաշվետ-վությունը,

ե) նշանակում է կուսակցության գանձապետին,

զ) որոշում է անդամագրության վճարի և անդամավճարի չափը,

է) հաստատում է պաշտոնաթերթի գլխավոր խմբագրին և տնօրենին:

Ներկայացուցիչների խորհուրդն իր նիստերը հրավիրում է երեք ամիսը մեկ անգամ:

Ներկայացուցիչների խորհրդի արտահերթ նիստ կարող են հրավիրել մարզային բա-ժանմունքը կամ ՍԻՄ կուսակցության Նախագահությունը:

Ներկայացուցիչների խորհրդի նիստը վավերական է, եթե նիստին ներկա են խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են ընդհանուր թվի պարզ մեծա-մասնությամբ: Նիստերում նախագահում է կուսակցության նախագահը:

 

3.5 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸª


ա) իրականացնում է կուսակցության ընդհանուր ժողովի (համաժողովի) և Ներկայացու-ցիչների խորհրդի ընդունած որոշումները,

բ) կազմում է մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովներ և ծառայություններ, հաստատում նրանց ղեկավարներին, աշխատանքային ծրագրերը և կազմը ,

գ) համակարգում է մարզային բաժանմունքների աշխատանքները,

դ) հսկում է կուսակցության բյուջեի կատարումը,

ե) նշանակում է կուսակցության գլխավոր հաշվապահին:

զ) չեղյալ է համարում կանոնադրությանը և ծրագրին հակասող իրեն ենթակա մարմիննե-րի և ստորաբաժանումների որոշումները,

է) հաստատում է ՍԻՄ կուսակցության կողմից կնքվող համաձայնագրերը և պայմա-նագրերը:

Նախագահության նիստերը գումարվում են ոչ պակաս, քան երկու շաբաթը մեկ անգամ:

Նախագահության նիստը վավերական է, եթե մասնակցում են Նախագահության անդամ-ների առնվազն 2/3-ը: Նախագահության նիստերը վարում է կուսակցության նախագահը:

Որոշումներն ընդունվում են նախագահության անդամների ձայների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ:

Ընդունված որոշումները ստորագրվում են նախագահի կողմից և վավերացվում կուսակ-ցության կնիքով:

 

3.6 ԳՈՐԾԱԴԻՐ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կուսակցության նախագահը, փոխնախագահը, հանձնաժողովների նախագահները և ծա-ռայությունների պետերը կազմում են գործադիր խորհուրդ:

Գործադիր խորհուրդը.

ա) իրականացնում է նախագահության որոշումները,

բ) համակարգում է ծառայությունների և հանձնաժողովների աշխատանքները,

գ) հանձնարարականներ է տալիս հանձնաժողովներին և ծառայություններին:

Գործադիր խորհրդի նիստերը հրավիրվում են շաբաթը մեկ անգամ:

Նիստը վավերական է, եթե մասնակցում է անդամների 2/3-ը: Որոշումներն ընդունվում են անդամների ձայների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ:

 

3.7 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸª

 

ա) ներկայացնում է ՍԻՄ կուսակցությունը պետական և ոչ պետական մարմիններում ու կազմակերպություններում,

բ) վարում է բանակցություններ, կնքում է համաձայնագրեր և պայմանագրեր,

գ) ղեկավարում է կուսակցության գործունեությունը նախագահության նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում,

դ) միաժամանակ գործադիր խորհրդի նախագահն է::

 

3.8 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸª

 

Նախագահի հանձնարարությամբ կատարում է նրա առանձին պարտականությունները, իսկ վերջինիս բացակայության դեպքում փոխարինում է նրան:

Կուսակցության Նախագահի հրաժարականի, կամ` իր պաշտոնավարմանը խոչընդոտող այլ հանգամանքների դեպքում` մինչև ընդհանուր ժողովը (համաժողովը) կուսակցության նախագահի պարտականությունները և իրավունքները ամբողջությամբ անցնում են փոխնախագահին:

 

3.9 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸª

 

ա) հսկում է կուսակցության մարմինների և անդամների գործունեության համապա-տասխանությունը ՍԻՄ կուսակցության կանոնադրությանը,

բ) կուսակցության ֆինանսատնտեսական վերստուգումը կատարվում է ընդհանուր ժողովի, ներկայացուցիչների խորհրդի կամ Նախագահության հանձնարարությամբ և ոչ ավելի, քան տարեկան մեկ անգամ,

գ) Վերստուգիչ հանձնաժողովը իրավունք ունի ՍԻՄ կուսակցության մարմիններից և ան-դամներից պահանջելու իրեն ներկայացնել կուսակցական գործունեությանը վերաբերվող ցանկացած տվյալներ և հաշվետվություններ, անհրաժեշտ նյութեր,

դ) Վերստուգիչ հանձնաժողովը իր հաշվետվությունը և ստուգման արդյունքները ներկայացնում է Նախագահությանը, ներկայացուցիչների խորհրդին կամ ընդհանուր ժողո-վին,

ե) Վերստուգիչ հանձնաժողովին կարող է դիմել ՍԻՄ կուսակցության յուրաքանչյուր ան-դամ և անդամության թեկնածու,

զ) Վերստուգիչ հանձնաժողովը բաղկացած է 5 անդամից,

է) Վերստուգիչ հանձնաժողովը նիստերը գումարում է առնվազն ամիսը մեկ անգամ, որը վարում է հանձնաժողովի նախագահը,

ը) Իր որոշմամբ ընդունում է եզրակացություններ և առաջարկություններ:

Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

թ) Վերստուգիչ հանձնաժողովի արտահերթ նիստ գումարվում է անդամների պարզ մեծամասնությամբ:

 

3.10 ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ

 

ՍԻՄ կուսակցության մարզային բաժանմունքները և համայնքային կազմակերպություն-ները համարվում են նրա առանձնացված ստորաբաժանումներըª մասնաճյուղերը, որոնք չունեն իրավաբանական անձի կարգավիճակ:

ՍԻՄ կուսակցության մարզային բաժանմունքները հիմնվում են ոչ պակաս, քան 5 անդամի առկայության դեպքում` ներկայացուցիչների խորհրդի կողմից: Մարզային բաժան-մունքները ինքնուրույն գործելու իրավունք ունեն սույն կանոնադրության շրջանակներում:

Բաժանմունքը ընտրում է խորհուրդ, որը կազմված է բաժանմունքի նախագահից և խոր-հրդի անդամներից: ՍԻՄ կուսակցության մարզային բաժանմունքի խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել համայնքային կազմակերպու-թյունների լիազոր ներկայացուցիչները (նախագահները):

Մարզային բաժանմունքի ժողովը վավերական է, եթե նրան մասնակցում է բաժանմունքի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են բաժանմունքի անդամների ընդհա-նուր թվի պարզ մեծամասնությամբ:

Մարզային բաժանմունքների ընդհանուր ժողովը հրավիրվում է խորհրդի կողմից տարին առնվազն երկու անգամ, իսկ ղեկավար մարմինների ընտրությունները կատարվում են տա-րին մեկ անգամ:

Մարզային բաժանմունքի արտահերթ ժողով հրավիրվում է անդամների 1/3-ի, խորհրդի կամ ՍԻՄ կուսակցության ղեկավար մարմինների կողմից:

Մարզային բաժանմունքի բյուջեն` ընդունում է բաժանմունքի խորհուրդը: Մարզային բա-ժանմունքը լուծարվում է իր ժողովի կողմից, կամ ներկայացուցիչների խորհրդի որոշմամբ:

Վերադաս մարմինների որոշումները ենթակա են կատարման մարզային բաժան-մունքների և համայնքային կազմակերպությունների կողմից:

Մարզային բաժանմունքի խորհուրդը ընտրում է գանձապահ:

Մարզային բաժանմունքների խորհուրդներն իրենց որոշմամբ հիմնում են համայնքային կազմակերպություններ, որոնք հաստատվում են նախագահության կողմից:

 

3.11 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՍԻՄ կուսկացության համայնքային կազմակերպությունները հիմնվում են ոչ պակաս, քան 3 անդամի առկայության դեպքում:

Համայնքային կազմակերպությունների ընդհանուր ժողովն ընտրում է նախագահ և խոր-հուրդ:

Համայնքային կազմակերպությունների ընդհանուր ժողովները հրավիրվում են խորհրդի կողմից տարին առնվազն չորս անգամ:

Արտահերթ ժողովներ կարող են գումարվել անդամների ընդհանուր թվի 1/3-ի, խորհրդի կամ վերստուգիչ մարմինների նախաձեռնությամբ:

ՍԻՄ կուսակցության Համայնքային կազմակերպությունների ժողովը վավերական է, եթե նրան մասնակցում է կազմակերպության անդամների առնվազն կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են կազմակերպության ներկա անդամների 2/3-ով:

Համայնքային կազմակերպության բյուջեն հաստատում է կազմակերպության ընդհանուր ժողովը:

Համայնքային կազմակերպության խորհուրդը ընտրում է գանձապահ:

Վերադաս մարմինների որոշումները ենթակա են կատարման համայնքային կազմակեր--պությունների կողմից:

Համայնքային կազմակերպությունը լուծարվում է իր ժողովի որոշմամբ, կամ մարզային բաժանմունքի խորհրդի կողմից, որը հաստատվում է ներկայացուցիչների խորհուրդի որոշ-մամբ:

Համայնքային կազմակերպության ընդհանուր ժողովը կատարում է ՍԻՄ կուսակցության անդամագրությունª դիմումի համաձայն, ընդհանուր թվի 2/3-ով:

ՍԻՄ կուսակցության անդամության թեկնածուն մասնակցում է տեղական բաժանմունքի աշխատանքներին:

 

3.12 ԹԱՂԱՅԻՆ ԽՄԲԵՐ

 

Համայնքային կազմակերպության ընդհանուր ժողովը իր որոշմամբ ստեղծում է և լուծա-րում թաղային խմբեր:

Թաղային խմբի ժողովը ընտրում է խմբի պատասխանատուին, որը կատարում է հա-մայնքային կազմակերպության ցուցումները և կազմակերպում է թաղային խմբի աշխա-տանքները:

 

4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ

 

4.1 ՍԻՄ կուսակցության անդամ կարող է լինել տաuնութ տարին լրացած Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որն ընդունում է կուսակցության ծրագիրը, սույն կանոնադրու-թյունը, մասնակցում է կուսակցության աշխատանքներին և մուծում անդամավճար:

4.2 ՍԻՄ կուսակցության անդամ չեն կարող լինել այն քաղաքացիները, որոնք հանդի-սանում են ՍԻՄ կուսակցության ծրագրային դրույթներին հակասող ծրագրեր ունեցող և գործունեություն ծավալող կազմակերպությունների անդամ կամ համագործակցում են դրանց հետ:

4.3 ՍԻՄ կուսակցության անդամագրումը կատարվում է քաղաքացու գրավոր դիմումի, նրա առնվազն 2 ամիս անդամության թեկնածու լինելու և մեկ տարուց ավելի ՍԻՄ կուսակ-ցության անդամ հանդիսացող երկու անձանց երաշխավորագրերի առկայության դեպքում, ՍԻՄ կուսակցության համայնքային կազմակերպության ընդհանուր ժողովի (խորհրդի), իսկ դրանց բացակայության կամ համայնքային կառույց չունեցող բնակավայրերում` ՍԻՄ կուսակցության նախագահության կամ մարզային բաժանմունքի խորհրդի կողմից` ձայների ընդհանուր թվի առնվազն 2/3 մեծամասնությամբ:

Համայնքային կազմակերպությունը կուսակցության թեկնածուներին և անդամներին ներկայացնում է մարզային բաժանմունք:

Մարզային բաժանմունքի խորհուրդը հաստատում է և ներկայացնում ՍԻՄ կուսակցու-թյան նախագահությանըª վավերացման:

4.4 ՍԻՄ կուսակցության` անդամն իրավունք ունիª

ա) ընտրել և ընտրվել կուսակցության բոլոր մարմիններում,

բ) անել առաջարկություններ և մասնակցել դրանց քննարկմանը, հայտնել իր կարծիքը և պաշտպանել այն:

4.5 Կուսակցության անդամությունը դադարեցվում է համայնքային կազմակերպության ընդհանուր ժողովի որոշմամբª

ա) անձնական դիմումի համաձայն,

բ) սույն կանոնադրության խախտման կամ կուսակցության աշխատանքներին ավելի քան 6 ամիս անհարգելի չմասնակցելու, կամ այնպիսի գործունեության դեպքում, որը հակասում է կուսակցության ծրագրերին և որոշումներին:

Կուսակցությանը անդամագրման կամ անդամության դադարեցման որոշումը ընդունվում է ձայների առնվազն 2/3 մեծամասնությամբ: Անդամության դադարեցման որոշումները հաստատվում են ՍԻՄ կուսակցության նախագահության կողմից:

4.6 Համայնքային կազմակերպության ընդհանուր ժողովի կամ մարզային բաժան-մունքի խորհրդի, կամ ՍԻՄ կուսակցության նախագահության կողմից ժամանակավորապես կարող է կասեցվել առանձին անդամների անդամությունը հանրապետությունից բացա-կայելիս` մինչև վերադարձը, կանոնադրության մեկ կետ խախտելիս` երեք ամսով, երկու կետերի խախտման դեպքում` մինչև վեց ամիս ժամանակով:

Անդամության կասեցման դադարեցումը կատարվում է ՍԻՄ կուսակցության Նախագա-հության որոշմամբ:

 

4.7 ՍԻՄ կուսակցության անդամը պարտավոր է մասնակցել համայնքային կազմա-կերպության գործունեությանը ըստ բնակության վայրի:

 

 

5. ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

5.1 Կուսակցության դրամական մուտքերը գոյանում ենª

ա) անդամագրման վճարներից և անդամավճարներից,

բ) նվիրատվություններից,

գ) սույն կանոնադրությանը չհակասող գործունեությունից ստացված եկամուտներից:

5.2 Դրամական միջոցները ելքագրվում են համաձայն միության բյուջեի, ինչպես նաևª

ա) նախագահության որոշմամբª 1000 նվազագույն աշխատավարձը չգերազանցող գումարի չափով,

բ) նախագահի կամ փոխնախագահի որոշմամբª մինչև 100 նվազագույն աշխատա-վարձը չգերազանցող գումարի չափով:

 

6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒ-ՄԸ, ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

6.1. ՍԻՄ-ը որպես կուսակցություն համարվում է կազմավորված նրա հիմնադիր համագու-մարում ՍԻՄ ծրագրի, կանոնադրության հաստատման և ղեկավար մարմինների ընտրության պահից£

6.2. ՍԻՄ-ը որպես իրավաբանական անձ համարվում է ստեղծված ՀՀ արդարադատու-թյան նախարարությունում նրա պետական գրանցման պահից£

6.3. ՍԻՄ-ը լուծարվում կամ վերակազմակերպվում է կուսակցության ընդհանուր ժողովի (համաժողովի) որոշմամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, ՀՀ Օրենսդրությամբ սահման-ված կարգով:

6.4. Կուսակցությունն ունի իր կնիքն ու դրոշմը:

Կուսակցության կնիքի վրա հայերենով, ռուսերենով և անգլերենով գրված է` ՙՍահմա-նադրական իրավունք միություն՚ կուսակցությոն, մեջտեղում` կուսակցության խորհրդա-նիշը, որի ՙՍ Ի Մ՚ հապավման ներքևում գրված է ՙկուսակցություն՚ բառը:

6.5 Կուսակցությունը իրավունք ունիª

ա) կնքել համաձայնագրեր,

բ) ունենալ ընթացիկ հաշիվ,

գ) գնել կամ վարձակալել շարժական կամ անշարժ գույք,

դ) ունենալ դրամական ֆոնդեր, իրականացնել դրամական գործարքներ:

 

Կուսակցության իրավաբանական հասցեն է` ք. Երևան, Ե. Կողբացու, 50ա: