ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Ս/թ. հոկտեմբերի 15-ին ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ մասնակից կուսակցությունների (ԱԻՄ, ՍԻՄ, ՀՔԴՄ, ՀՄԿԿ, ՀԴԿ, ՀԵԿ) հերթական` տասներկուերորդ նիստի մասնակից կուսակցություններին հյուրընկալեց ՙԱզգային Ինքնորոշում Միավորում՚ կուսակցությունը: Նիստը վարում էր ՍԻՄ նախագահ, ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ քարտուղար Հայկ Բաբուխանյանը: 
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նախորդ նիստի օրակարգում քննարկված եւ հետաձգված հարցերը, ինչպես նաեւ ՍԻՄ-ի կողմից առաջադրված ՙՏԻՄ ընտրություններում ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ մասնակից կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներին միասնաբար սատարելու՚ հարցը, ՀՄԿԿ-ի կողմից ՙՀՀ պաշտոնական հիշատակի եւ տոն օրերի միասին նշելու, ինչպես նաեւ երկրի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին միասնական հայտարարությամբ հանդես գալու մասին՚ հարցը, ՀԵԿ-ի կողմից ՙՀՀ նախագահին առընթեր երիտասարդության հարցերի խորհրդի ստեղծման առաջարկին միանալու՚ հարցը: 
Որոշվեց. Հաստատել ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ մասնակից կուսակցությունների աշխատանքները հանրությանը հասու դարձնելու ինտերնետային կայքի տեսքի նմուշը եւ կայքի աշխատանքը համացանցում ակտիվացնել:
Որոշվեց. ՏԻՄ ընտրություններում մասնակցող ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ մասնակից կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներին աջակցել միասնաբար եւ հանդես գալ հայտարարությամբ:
ՀՄԿԿ-ի կողմից առաջադրված ՙՀՀ պաշտոնական հիշատակի եւ տոն օրերի միասին նշելու, ինչպես նաեւ երկրի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին միասնական հայտարարությամբ հանդես գալու մասին՚ հարցի առնչությամբ քննարկումը հետաձգվեց:
ՀԵԿ-ի կողմից առաջադրված ՙՀՀ նախագահին առընթեր երիտասարդության հարցերի խորհրդի ստեղծման առաջարկին միանալու՚ հարցի առթիվ, կարեւորելով խնդրի լուծման անհրաժեշտությունը, հանձնարարվեց ՀԵԿ-ին ավելի մանրամասն ներկայացնել ակնկալիք լուծումների պատկերը:
ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովին, մայիսի 28-ը ՀՀ անկախության վերականգնման օր վերանվանելու վերաբերյալ համատեղ խորհրդակցություններ կազմակերպելու խնդրանքով դիմելուց առաջ կազմակերպվեց քննարկում միջազգային իրավունքի մասնագետների մասնակցությամբ :
Երեւան քաղաքի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին առնչվող օրենքի նախագծի քննարկման համար ստեղծվեց աշխատանքային խումբ` յուրաքանչյուր կուսակցությունից մեկ անդամի մասնակցությամբ: 
Քննարկվեցին նաեւ այլ հարցեր

 

ՙՄիջկուսակցական Խորհրդակցությունների՚ լրատվական ծառայություն