ՍԻՄ կուսակցություն - Որոշումներ

ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ `ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Օրերս ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը նամակով դիմել է Հայաստանի ՀանրապետությանՍահմանադրական դատարանի նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանին, ներկայացնելով «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության  դիտարկումները`  Հայաստանի Հանրապետության  սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ:

Միաժամանակ ՍԻՄ նախագահը հայտնել է ՍԻՄ կուսակցության պատրաստակամությունը` ակտիվորեն ներգրավվել  սահմանադրական բարեփոխումների գործընթացին:

 

 

ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ `

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Իր դիտարկումներում ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի (հետագայում` Հայեցակարգ) վերաբերյալ ՍԻՄ-ը հիմնվում է.

ա) 1992թ. որպես կուսակցության ծրագրային փաստաթուղթ հրապարակված  ՀՀ Սահմանադրության նախագծի վրա, որը մշակվել եւ առաջարկվել է ՍԻՄ կուսակցության կողմից.

բ) 1993թ. հրապարակած  «վեցյակի» (վեց կուսակցություններ, այդ թվում` ՍԻՄ) ՀՀ Սահմանադրության նախագծի վրա («Հայաստանի Հանրապետություն» 16 սեպտեմբերի 1993թ.):

Հայեցակարգի վերաբերյալ իր դիտարկումները ներկայացնելիս ՍԻՄ-ը ելնում է հետեւյալ  գնահատականներից.

ա) Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ հարաբերությունների մեջ` իր երկու հարեւանների հետ` Ադրբեջանի եւ Թուրքիայի: Այդ իրավիճակը ցանկացած պահի կարող է վերաճել  պատերազմի: Զուգահեռաբար` վերոհիշյալ երկու պետությունները Հայաստանի դեմ իրականացնում են լայնածավալ ինֆորմացիոն պատերազմ: Հետեւաբար, եվրոպական  արժեքային համակարգի դրույթները, որոնք եթե անգամ չեն հակասում հայ ազգի արժեհամակարգին ու քրիստոնեական բարոյականությանը, ոչ միշտ են կիրառելի  հայկական իրականության մեջ` թուրք-ադրբեջանական ռազմական սպառնալիքների եւ ինֆորմացիոն պատերազմի դեպքում:

բ) 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո եւ  առավելապես 2014թ.  Ղրիմի ինքնորոշումից եւ ՌԴ-ին վերամիավորվելուց հետո  համաշխարհային իրավիճակը ամբողջությամբ փոխվել է: Միաբեւեռ աշխարհն իր տեղը զիջել է բազմաբեւեռ համակարգին: Ընդ որում, բեւեռների միջեւ հարաբերությունները սրընթաց լարման տենդենց ունեն: Հայաստանի Հանրապետությունն իր ռազմական անվտանգությունը, տնտեսական զարգացումը, քաղաքական, աշխարհայացքային, արժեհամակարգային առումներով ներկայումս եւ մոտ ապագայում տեսնում է  ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի  շրջանակներում: Հետեւաբար,  ներկա հակադրվածության պայմաններում  Հայաստանը պետք է շարունակի պահպանել իր դրական հարաբերությունները` Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ, սակայն դրանք չպետք է որեւէ կերպ հակասեն կամ խոչնդոտեն Հայաստանի դաշնակիցների եւ առաջին հերթին` Ռուսաստանի հետ լայնածավալ ռազամավարական  հարաբերությունների զարգացմանը:

գ) Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի  բարդությունները, գործազրկության, աղքատության բարձր մակարդակը, տնտեսության կարեւորագույն ցուցանիշների ոչ բարվոք լինելը, որպես  առաջնային խնդիր  ի հայտ են բերում սոցիալ-տնտեսական խնդիրների  լուծումը  և տնտեսության համակարգի ռազմավարական զարգացման  անհրաժեշտությունը: Հետեւաբար, ՀՀ Սահմանադրությունը  պետք է նպատակաուղղված լինի այդ առաջնային խնդիրների լուծմանը:

դ) Դատական իշխանությունը եւ իրավապահ համակարգը ՀՀ-ում գտնվում են, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում: Հետեւաբար, այս ոլորտում անհրաժեշտ են լայնածավալ բարեփոխումներ:

ե) Ազգային արժեհամակարգի, ինքնության, դրանց վրա հիմնված կրթության, մշակույթի, հասարակական փոխհարաբերությունների զարգացումը ներկայիս ժամանակաշրջանին բնորոշ կարծր տեղեկատվական, քաղաքական  ու սոցիալական ճնշումների պարագայում ձեռք են բերում  պետության անվտանգության եւ հայ ազգի ինքնապահպանման նշանակություն: Հետեւաբար` Սահմանադրական բարեփոխումները պետք է նպատակաուղղված լինեն նաեւ այդ  կենսական խնդիրների լուծմանը:

Ելնելով վերոհիշյալից` ՍԻՄ կուսակցությունը ներկայացնում է հետեւյալ դիտարկումները.

1) բաժնի 2-րդ կետում  խոսելով  մարդու իրավունքների սահմանափակումներից, նշված է, որ դրանք «պետք է բխեն միջազգային իրավունքի նորմերից»: Կարծում ենք, որ սահմանափակումները պետք է  բխեն նաեւ պետության անվտանգության, ազգային արժեհամակարգի  պահպանության եւ այլ մարդկանց  իրավունքների  պաշտպանության  անհրաժեշտությունից: Նույն դիտարկումը վերաբերում է 2.2 բաժնի 3-րդ կետին:

2) Մարդու իրավունքների  անմիջական գործողության ապահովման ընթացքում  չի կարող խախտվել  քաղաքացիների հավասարությունը` երկրի հանդեպ պարտավորությունների առումով, ելնելով այս կամ այն չափանիշից: Մասնավորապես`  վերջին շրջանում  կրոնական փոքրամասնությունների` զինվորական ծառայությունից ազատվելով եւ այն փոխարինելով այլընտրանքային ծառայության,  պարտականությունների առումով վերջիններիս համար ստեղծվում են ոչ հավասար պայմաններ`  պետության  նկատմամբ ծառայություն իրագործելիս:

3) 2-րդ բաժնի 2.3 ենթաբաժնում  նախանշվում է, որ ՀՀ տնտեսությունը պետք է լինի <շուկայական>: Վերոհիշյալ  եզրույթը ժամանակակից տնտեսագիտական տեսություններում  ոչ միանշանակ է մեկնաբանվում: Հետեւաբար ցանկալի է զերծ մնալ այդպիսի բնորոշումներից: Սոցիալական  պետությունում անհատների միջեւ անհավասարությունը  ծագում է ոչ միայն շուկայական  տնտեսական գործունեության մեջ իրենց գործողությունների հետեւանքով, այլեւ` առողջական, բնակլիմայական եւ այլ պատճառներով, ինչի մասին նշված չէ 2.3 կետում:

4) 2.4 բաժնի «Առկա խնդիրները»  ենթաբաժնում պետք է հատուկ ուշադրություն դարձվի պետական իշխանության մարմինների այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում ՀՀ Սահմանադրությունից, ինչպես օրինակ` իշխանության մարմինների արտաբյուջետային ֆոնդերի առկայությունը, դրանց ձեւավորման ուղիները կամ  արտադատարանական կարգով ՀՀ քաղաքացիների հանդեպ  վարչական տուգանքներ եւ տույժեր սահմանող  բազմաթիվ մարմինների առկայությունը:

Պետք է նշել, որ պետական կառավարման համակարգում ձեւավորվել են բազմաթիվ «ավելորդ» մարմիններ, որոնք  խժռելով հսկայական բյուջետային միջոցներ` իրականում որեւէ կերպ չեն բարելավում ժողովրդի  վիճակը: Այդպիսի մարմինները շատ անգամ իրենց գործառույթներով կրկնօրինակում են  այլ պետական մարմիններ: Առանձնահատուկ  խնդիր է իշխանության  համակարգում  բազմաթիվ «անկախ» մարմինների (հանձնաժողովների) անվերահսկելի  գործունեությունը եւ ոչ հաշվետու լինելը:

5) 2.4.2 ենթաբաժնի 2-րդ կետում  խոսք է գնում միայն քաղաքական  համակարգի մասին: Այն դեպքում, երբ մեր կարծիքով խնդիրը քաղաքական-հասարակական համակարգի մասին պետք է գնա, քանի որ  բազմաթիվ  հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ-ներ, կրոնական կազմակերպություններ, ինչպես նաեւ զանգվածային կոմունիկացիաների դասին  պատկանող  միջոցներ ազդում են երկրի քաղաքական-հասարակական համակարգի բնականոն կայացման վրա: Եվ ոչ միայն  կուսակցությունները, այլեւ վերոհիշյալ կազմակերպությունները պետք է գործեն ֆինանսական եւ կազմակերպչական թափանցիկության ու հրապարակայնության սահմանադրական պահանջի ներքո:

6) Թեեւ Հայեցակարգում երկու անգամ «խորհրդային մտայնությունը» նշված է որպես բացասական երեւույթ, պետք է նշել, որ թեեւ այդ մտայնությունը որոշ հատվածներում ունեցել է  բացասական հետեւանքներ, միաժամանակ մի շարք այլ հարթություններում տվել է դրական արդյունքներ: Բացի այդ,  ցանկացած ժողովրդի  հասարակական գիտակցությունը  ձեւավորվում է իր անցած  ուղուց ելնելով: Եվ իր ազդեցությունն է ունենում երկրի ներկայի եւ ապագայի վրա: Հետեւաբար խնդիրը պետք է դրվի ոչ թե «խորհրդային մտայնությունից» կտրուկ հրաժարվելը, այլ  այդ մտայնությամբ  ձեւավորված եւ իներցիայի ուժով  գոյություն ունեցող հասարակական հարաբերությունների մեջ առկա  դրվագներն օգտագործել`  դրական արդյունքներ ստանալու ուղղությամբ:

7) Ներկայումս դատական իշխանությունը  որեւէ կերպ հաշվետու չէ  հասարակության  առջեւ, ինչը բերել է այդ համակարգում բացասական երեւույթների արմատավորմանը: Հայեցակարգում նշվում են որոշ պատճառներ, որոնց հետեւանքով ցածր է հանրային վստահությունը դատարանների հանդեպ: Սակայն այդ պատճառների մեջ նշված չէ վերահսկողությունից ու հաշվետու լինելուց դատական համակարգի ամբողջությամբ դուրս լինելը: Առավել վտանգավոր են  այն դեպքերը, երբ  դատարանները սերտաճում են փաստաբանական, դատախազական կամ բիզնես շրջանակների հետ: Որպես տենդենց` նկատվում է դատարանների կախվածության աճը դատարանների նախագահներից, իսկ ամբողջ դատական համակարգի կախվածությունը` Վճռաբեկ դատարանի նախագահից: Ըստ Հայեցակարգի` նշվում է, որ  «դատարանները հաշվետու կլինեն միայն  օրենքի առջեւ»: Սակայն ճիշտ կլիներ, որ դատական իշխանությունը  չկորցնելով իր անկախությունը, այնուամենայնիվ, հաշվետու եւ վերահսկելի լիներ  Ազգային ժողովի կողմից: Օրինակ` կիրառվեին այնպիսի հաշվետվության ձեւեր. ինչպես  տարեկան հաշվետվություն կամ վերահսկողության այնպիսի ձեւեր, ինչպես` հարց ու պատասխան ՀՀ ԱԺ-ում:  Հայեցակարգում  նշված «ներքին անկախությամբ օժտված համակարգի  ձեւավորման» խնդիրը պետք է լուծվի ձեւավորված ու շատ անգամ բացասական  հարաբերությունները հաշվի առնելով: Ինչ վերաբերում է եռաստիճան կամ երկաստիճան դատական համակարգին, ապա համոզված ենք, որ արդարադատության եւ դատական պաշտպանության մատչելիությունը, խնայողականությունն ու արագությունը խոչընդոտվում են եռաստիճան համակարգի  պարագայում: Գտնում ենք նաեւ, որ երդվյալ ատենակալների ինստիտուտի ստեղծումը դրական ազդեցություն կթողնի  դատական համակարգի վրա:

Հայեցակարգում որեւէ խոսք չի գնում դատախազության մասին: Այն դեպքում, երբ այդ կառույցի  վերաբերյալ նույնպես անհրաժեշտ են բարեփոխումներ, առավելեւս, որ ՀՀ-ում ձեւավորվել են մի շարք քննչական մարմիններ` քննչական կոմիտե, հատուկ քննչական ծառայություն, քննչական գործառույթներով են օժտված ՊՆ-ն, Ֆիննախը, ԱԱԾ-ն եւ այլն:

8) 2.6.3 ենթաբաժնում նշվում է, որ բարեփոխման արդյունքում  կավելանան սահմանադրական  մարմինները: Կարծում ենք, որ այս դրույթը հակասում է պետական իշխանության արդյունավետության եւ խնայողականության սկզբունքներին:

9) 2.6.4 կետում  առաջարկվում է նախադրյալներ ստեղծել  միջազգային քրեական դատարանի  կանոնադրության վավերացման համար: Կտրականապես  առարկում ենք այս կետի վերաբերյալ, հաշվի առնելով, որ այն  խիստ նվազեցնում է երկրի ինքնիշխանությունը, ավելացնում է երկրի եւ նրա առանձին  պետական ու քաղաքական գործիչների վրա արտաքին ճնշման հնարավորությունը, հակասում է ներկայումս ստեղծված միջազգային իրավիճակում մեր երկրի արտաքին քաղաքական  կուրսի իրագործմանը:

10) Հայեցակարգի 2.7 բաժնում առաջարկվում է հանրաքվեի դնել  այն միջազգային կազմակերպություններին միանալու հարցերը, երբ ենթադրվում են երկրի ինքնիշխանության մասնակի սահմանափակումներ: Պետք է նշել, որ ըստ էության,  գրեթե ցանկացած միջազգային պայմանագիր ենթադրում է  որոշակի  պարտավորությունների ստանձնում երկրի կողմից, ինչն իր հերթին հանդիսանում է երկրի ինքնիշխանության մասնակի սահմանափակում: Հետեւաբար, սույն ձեւակերպումը  անհրաժեշտություն ունի հստակեցման, քանի որ  ոչ հստակ ձեւակերպման պայմաններում  այն կարող է խոչընդոտել  Հայաստանի  արտաքին քաղաքական զարգացումներին եւ միաժամանակ  հանգեցնել բազմաթիվ հանրաքվեների, ինչն իր հերթին բացասական հետեւանքներ կունենա բյուջետային ծախսերի առումով:

11) Հայեցակարգի 2.8 բաժնում  չի խոսվում վարչական բաժանման առումով բարեփոխումների անհրաժեշտության մասին, սակայն  մեր կարծիքով որոշ դեպքերում ներկայիս վարչական բաժանումն ստեղծում է խնդիրներ` ինչպես կառավարման, այնպես էլ ՀՀ քաղաքացիների համար:

12) 2.9 բաժնում  նշվում է Հանրային խորհրդի  դերակատարման մասին: Սակայն  Հանրային խորհրդի ներկայիս դերակատարությունը, երբ այն արտահայտում է որոշ հասարակական կազմակերպությունների եւ անհատների դիրքորոշումը,  խիստ անբավարար է: Մեր կարծիքով  Հանրային խորհուրդը պետք է վերածել Ազգային խորհրդի եւ նրա մեջ ընդգրկել ոչ միայն ՀՀ հասարակական, քաղաքական ու կրոնական հատվածները, այլեւ՝ Սփյուռքի գաղութներ, Արեւմտյան Հայաստանի նահանգների  հայրենակցական միությունների, Արցախի ու Ջավախքի լիազոր ներկայացուցիչներին:



ՍԻՄ նախագահություն

Նախագահ                                                                                        Հ.Բաբուխանյան

05.05.2015թ.


 
ՍԻՄ կուսակցություն - Որոշումներ

ՍԻՄ կուսակցությունում հանդիսավոր նիստ` նվիրված

մայիսյան հաղթանակներին

 

 

Այսօր ՍԻՄ կուսակցության կենտրոնական գրասնեյակում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ նվիրված մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 70-ամյակի եւ Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձին: Նիստին մասնակցում էին ՍԻՄ նախագահության անդամներ, մարզային կառույցի ներկայացուցիչներ, երիտասարդական կառույցի անդամներ,«Իրավունք» թերթի լրագրողներ: Բացելով նիստը ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը շնորհավորեց ներկաներին տոների կապակցությամբ եւ նշեց մայիսյան հաղթանակների անգերագնահատելի դերը հայ ժողովրդի եւ հայոց պետականության ճակատագրում. «Մենք պետք է հպարտանանք մեր ժողովրդի ունեցած հսկայական ավանդով, ֆաշիզմի ջախջախման գործում: Որպես երկրորդ համաշխարային պատերազմում հանուն համամարդկային իդեալների մեծ զոհաբերություն ունեցած եւ հաղթած ազգ մենք, հայերս այսօր եւս պետք է նախանձախնդիր լինենք աշխարհում ազատության ինքնորոշման, իրավունքի իրագործման, մարդկային վեհ գաղափարների հաղթանակման հարցերի վերաբերյալ»:

Հ. Բաբուխանյանը նշեց, որ Շուշիի ազատագրումը ոչ միայն մեծագույն հաղթանակ է, որը վերականգնեց պատմական արդարությունը, այլեւ հիմքերից մեկն է մեր անկախության եւ պետականության: Նա նշեց, որ մայիսյան հաղթանակների մասին ճշմարիտ պատկերացումների ու դրանց համար հպարտության զգացմունքի ձեւավորումը երիտասարդ սերնդի մոտ, կուսակցության եւ «Իրավունք» թերթի առջեւ դրված կարեւորագույն խնդիրներից մեկն է: Բացի այդ նա կարեւորեց այս հարցում հակազդեցությունը քարոզչական ապատեղեկատվության հարթության մեջ:

Այնուհետեւ կուսակցության ակտիվը քննարկեց սահմանադրական բարեփոխումների հարցը եւ ՍԻՄ-ի ակտիվ ներգործության անհրաժեշտությունը այդ գործընթացում:

Ինչ վերաբերում է կուսակցության օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ աշխատանքներին, ապա քննարկվեցին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Զանգվածային լրատվության մասին օրենքում» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների անհրաժեշտության հարցերը: Մասնավորապես նշվեց երեխաների ու դեռահասների շրջանում համասեռամոլության քարոզչությունը արգելելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնութւյամբ հանդես գալու ահրաժեշտությունը: Հ. Բաբուխանյանը նշեց, որ համասեռամոլություն քարոզող  բրիտանական ֆիլմերի փառատոնի առնչությամբ իր պատգամավորական դիմումը ՀՀ դատախազությանը, չի ստացել անհրաժեշտ արձագանք: ՀՀ իրավապահ համակարգը այսօր պատրաստ չէ պաշտպանել մեր երեխաների իրավունքները համասեռամոլության քարոզիչներից: Հետեւաբար պետք է հարցի լուծումը իրականացնել օրենսդրական մակարդակով:

ՍԻՄ-ում կստեղծվի աշխատանքային խումբ, որը այլ շահագրգռված ուժերի, ՀԿ-ների ներգրավմամբ աշխատանք կտանի վերոհիշյալ օրենսդրական նախաձեռնության ուղղությամբ. «Մեր ազգը, թե՛ Հայերանական պատերազմում, թե՛ արցախյան` պատերազմում էր իր ազգային ինքնության, անկախությունը ազգային արժեքները պաշտպանելու ու պահպանելու համար: Սակայն այսօր որոշ ուժեր փորձում են մեզ, մեր իսկ հայրենքիում զրկել մեր ազգային արժեքներվ ապրելու իրավունքից, ինչը մենք երբեք թույլ չենք տա: Հետեւաբար մենք պարտավոր ենք մեծ զոհողությունների գնով ձեռք բերած հաղթանակները այսօր պաշտպանել գաղափարական, քարոզչական ճակատում, ամուր պահելով ազգային արժեհամակարգի միջնաբերդը»:

 

ՍԻՄ լրատվական ծառայություն

 

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ  ՆԻՍՏ ԹԻՎ 13.  22. 11. 2014Թ.

ՆԵՐԿԱ ԵՆ Հայկ Բաբուխանյանը, Արտակ Գրիգորյանը,  Հովհաննես Գալաջյանը, Քերոբ Սարգսյանը, Գեղամ Գրիգորյանը, Թադևոս Աբգարյանը:

Ներկա էին նաև Վարդան Աստվածատրյանը, Լիլիթ Եղիազարյանը, Արմենուհի Հակոբյանը:

 

 

ՕՐԱԿԱՐ

  1. 1. Տեղեկատվություն:
  2. 2. Նախորդ որոշումների կատարում:
  3. 3. Այլ հարցեր:

 

ՈՐՈՇԵՑԻՆ

 

  1. 1. Տեղեկատվությունն ընդունել ի գիտություն:

 

  1. 2. Նախորդ նիստի 2-րդ կետի ա. և բ. ենթակետերի որոշումները վերաձևակերպել հետևյակ կերպ. Ս.թ. դեկտեմբերի 5-ին անցկացնել հանդիսավոր միջոցառում նվիրված 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդի և Արցախի Ագային խորհուրդի համատեղ նիստում հռչակված Հայկական ԽՍՀ և Արցախի վերամիավորման 25 ամյա հոբելյանին:

 

  1. 3. ա. Նախորդ նիստի 3-րդ կետի որոշումների կատարումը հետաձգել մինչև հաջորդ նիստ:

բ. «ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի 25-ամյակի կապակցությամբ կուսակցության նախագահության անդամներին, մարզային կառույցների ղեկավարներին և ակտիվ անդամներին պարգևատրել պատվոգրերով:

 

 

 

 

Նախագահ`                                  Հ. Բաբուխանյան

 

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ  ՆԻՍՏ ԹԻՎ 18. 01. 11. 2013Թ.

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ  ՆԻՍՏ ԹԻՎ 18. 01. 11. 2013Թ.

ՆԵՐԿԱ ԵՆ Հայկ Բաբուխանյանը, Արտակ Գրիգորյանը,  Հովհաննես Գալաջյանը, Քերոբ Սարգսյանը, Գեղամ Գրիգորյանը, Թադեւոս Աբգարյանը, Ռուդոլֆ Գյուզալյանը:

Ներկա էին նաև Վարդան Աստվածատրյանը, Արմենուհի Հակոբյանը եւ Լիլիթ Եղիազարյանը:

 

ՕՐԱԿԱՐԳ

  1. 1. Տեղեկատվություն:
  2. 2. Նախորդ որոշումների կատարում:

 

ՈՐՈՇԵՑԻՆ

  1. 1. Տեղեկատվությունն ընդունել ի գիտություն.

 

  1. 2. Նախորդ որոշումների կատարումը թեղնել ուժի մեջ:

 

ՍԻՄ կուսակցության 22-րդ համաժողովը հրավիրել ս.թ. դեկտեմբերի 28-ին:

 

 

 

 

 

 

Նախագահ`                                  Հ. Բաբուխանյան

 

ՍԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ՙՍահմանադրական իրավունք միություն՚ կուսակցությունը, հավատարիմ մնալով ազգային շահի գերակայությանը, իր գործունեության կիզակետում ունենալով ազգային արժեհամակարգը, կարեւորելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, նպատակ ունենալով ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքի պաշտպանությունը եւ լիակատար իրավունքը, ի սկզբանե բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի վարած ազգանվեր, պետականաստեղծ քաղաքականությունը եւ հայապահպան ծրագրերի իրագործումը,
կարեւորելով սկսված բարեփոխումների հրատապությունը եւ ի փառս մեր հայրենիքի ու ժողովրդի դրանց ` արդեն տեսանելի ձեռքբերումները անխափան ու հաստատակամորեն առաջ տանելու երկրի նախագահի վճռականությունը, հաշվի առնելով կուսակցության անդամների, ինչպես նաեւ համակիրների հոծ բանակի ցանկությունը.

Հայտարարում է
Առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀ գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին աջակցելու մասին: Միաժամանակ հորդորում է երկրի բնակչությանը ` ազգի շահը գերակա համարելով` գնալ ընտրության եւ, ձայնը տալով գործող նախագահի օգտին, մասնակցել դեպի Ապահով Հայրենիք տանող Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը եւ սկսած գործընթացին:

 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՍԻՄ  ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ս.թ. հունիսի 15-ին տեղի ունեցավ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ներկայացուցիչների խորհրդի հանդիսավոր  նիստը, որը նվիրված էր ՍԻՄ-ի հիմնադրման 24 ամյակին: Նիստին մասնակցում էին ՍԻՄ մարզային, համայնքային կառույցների ղեկավարները եւ ՍԻՄ նախագահությունը: Զեկույցով հանդես եկավ ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր` Հայկ Բաբուխանյանը: Նիստը հավանություն տվեց անցած հաշվետու ժամանակահատվածում կուսակցության կատարած աշխատանքներին եւ որոշեց.

ա. Հաստատել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի նոր ստեղծված շրջանային բաժանմունքի լիազորությունները:

բ. Շարունակել տոտալիտար աղանդների դեմ պայքարը:

գ. Մարզերում շարունակել «Իրավունք» թերթի տարածման աշխատանքները եւ ընդլայնել թերթի նոր թղթակցական կետերի ստեղծման միջոցառումները:

դ. ԱՄՆ-ի դեսպանատան վերջին գործողությունների նկատմամբ հանդես գալ դատապարտող հայտարարությամբ` վերջինիս կողմից Վարդան Օսկանյանին իր հովանու ներքո առնելու, Հայաստանի ներքին գործերին կոպտորեն միջամտելու եւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործընթացը վիժեցման վտանգի առջեւ կանգնեցնելուն միտված  հայտարարությամբ հանդես գալու կապակցությամբ:

ե. Որպես կուսակցության գործունեության ուղեցույց ընդունել առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին աջակցելու դիրքորոշումը:

զ. Հանձնարարել ՍԻՄ տարածքային կառույցների ղեկավարներին` որոշել առաջիկա ՏԻՄ ընտրություններին իրենց տարածքների մասնակցության ձեւաչափը եւ ներկայացնել ՍԻՄ փոխնախագահ, ընտրական շտաբի ղեկավար Արտակ Գրիգորյանին:

ՍԻՄ  ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 հունիսի 2012 թվական

 

ՍԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ

ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ ՊԱՀՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Վերջին մի քանի շաբաթում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և անձամբ դեսպան Ջոն Հեֆֆերնը քանիցս դրսևորել  են դիվանագիտական հաստատության և դիվանագետ կարգավիճակի հետ անհամատեղելի պահվածք` կոպտորեն միջամտելով ՀՀ ներքին գործերին, այդ թվում և` իրավապահ համարգի աշխատանքին:

Մասնավորապես.

- Մայիսի 24-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով պաշտպանության տակ է առնում հանրային բարոյականությանը և ՀՀ ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող հանրորեն ամբողջովին մերժելի ագրեսիվ քայքայիչ փոքրամասնություններին և փորձ է արվում ցուցումներ տալ ՀՀ իրավապահ մարմիններին, թե ինչպես պետք է հետաքննվի D.I.Y. ակումբում տեղի ունեցած հրդեհը.

- Հունիսի 4-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իր տարածքում միջոցառում է կազմակերպել, ուր ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի ներկայությամբ ի ցույց հանրությանը մեծարվել և մրցանակներ են ստացել իրենց հակապետական, հանրային բարոյականությանը և ազգային անվտանգությանը սպառնացող, հանրության կողմից ամբողջովին մերժելի անհատներն ու կազմակերպությունները.

- Հունիսի 14-ին  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը իր հրապարակային ելույթներով կոպտորեն միջամտել է ծանր կոռուպցիոն հանցագործության` ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների լեգալացման հանցադեպի հետաքննությանը, միաժամանակ խրախուսելով գործով որպես վկա անցնող Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի պաշտոնատար անձանց` հետաքննությանը խոչընդոտելու և այն քաղաքական շահարկման առարկա դարձնելու ջանքերին: Միաժամանակ ինքը` դեսպանը անձամբ զերծ չի մնացել քաղաքական շահարկումներից:

ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և անձամբ դեսպանի վերը հիշատակված գործողությունները համարում է կոպիտ միջամտություն ՀՀ ներքին գործերին, ինչն անհամատեղելի է դիվանագիտական հաստատության և դիվանագետի կարգավիճակի հետ: ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը արձանագրում է, որ ԱՄՆ դեսպանության այդպիսի գործունեությունը խրախուսում է մեր երկրում հանրային բարոյականությանը և ազգային անվտանգությանը էական վնաս հասցնողող և փաստացի լրտեսական գործառույթներ իրագործող անձանց անպատժելիությունը, խոչընդոտում է կոռռուպցիայի դեմ պայքարին և կոռռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը, դրանով իսկ կասկածի տակ դնելով նաև ՀՀ-ԱՄՆ բարեկամական հարաբերությունները եւ ԱՄՆ-ի անկեղծ նվիրվածությունը կոռռուպցիայի դեմ պայքարին:

ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը խստիվ դատապարտում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և անձամբ դեսպանի վերը հիշատակված գործողությունները և կոչ է անում ԱՄՆ պետական և դիվանագիտական հաստատությունների  ներկայացուցիչներին հետայսու ձեռնպահ մնալ այդպիսի անհանդուժելի գործողություններից:

ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդ

15 հունիս 2012թ.

ք. Երևան

 

ՍԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ

ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ ՊԱՀՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Վերջին մի քանի շաբաթում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և անձամբ դեսպան Ջոն Հեֆֆերնը քանիցս դրսևորել  են դիվանագիտական հաստատության և դիվանագետ կարգավիճակի հետ անհամատեղելի պահվածք` կոպտորեն միջամտելով ՀՀ ներքին գործերին, այդ թվում և` իրավապահ համարգի աշխատանքին:

Մասնավորապես.

- Մայիսի 24-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով պաշտպանության տակ է առնում հանրային բարոյականությանը և ՀՀ ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող հանրորեն ամբողջովին մերժելի ագրեսիվ քայքայիչ փոքրամասնություններին և փորձ է արվում ցուցումներ տալ ՀՀ իրավապահ մարմիններին, թե ինչպես պետք է հետաքննվի D.I.Y. ակումբում տեղի ունեցած հրդեհը.

- Հունիսի 4-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իր տարածքում միջոցառում է կազմակերպել, ուր ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի ներկայությամբ ի ցույց հանրությանը մեծարվել և մրցանակներ են ստացել իրենց հակապետական, հանրային բարոյականությանը և ազգային անվտանգությանը սպառնացող, հանրության կողմից ամբողջովին մերժելի անհատներն ու կազմակերպությունները.

- Հունիսի 14-ին  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը իր հրապարակային ելույթներով կոպտորեն միջամտել է ծանր կոռուպցիոն հանցագործության` ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների լեգալացման հանցադեպի հետաքննությանը, միաժամանակ խրախուսելով գործով որպես վկա անցնող Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի պաշտոնատար անձանց` հետաքննությանը խոչընդոտելու և այն քաղաքական շահարկման առարկա դարձնելու ջանքերին: Միաժամանակ ինքը` դեսպանը անձամբ զերծ չի մնացել քաղաքական շահարկումներից:

ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և անձամբ դեսպանի վերը հիշատակված գործողությունները համարում է կոպիտ միջամտություն ՀՀ ներքին գործերին, ինչն անհամատեղելի է դիվանագիտական հաստատության և դիվանագետի կարգավիճակի հետ: ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը արձանագրում է, որ ԱՄՆ դեսպանության այդպիսի գործունեությունը խրախուսում է մեր երկրում հանրային բարոյականությանը և ազգային անվտանգությանը էական վնաս հասցնողող և փաստացի լրտեսական գործառույթներ իրագործող անձանց անպատժելիությունը, խոչընդոտում է կոռռուպցիայի դեմ պայքարին և կոռռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը, դրանով իսկ կասկածի տակ դնելով նաև ՀՀ-ԱՄՆ բարեկամական հարաբերությունները եւ ԱՄՆ-ի անկեղծ նվիրվածությունը կոռռուպցիայի դեմ պայքարին:

ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը խստիվ դատապարտում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և անձամբ դեսպանի վերը հիշատակված գործողությունները և կոչ է անում ԱՄՆ պետական և դիվանագիտական հաստատությունների  ներկայացուցիչներին հետայսու ձեռնպահ մնալ այդպիսի անհանդուժելի գործողություններից:

ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդ

15 հունիս 2012թ.

ք. Երևան

 

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ  ՆԻՍՏ ԹԻՎ 1

ՈՐՈՇՈՒՄ

13. 01. 2012Թ


Հանձնարարել ՍԻՄ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թադեոս Աբգարյանին ուսումնասիրել §Կյանքի Խոսք¦ աղանդի վերաբերյալ առկա նյութերը համապատասխան իրավական մարմիներ դիմելու համար` աղանդի գործունեության ՀՀ-ում գործող օրենքներին  հակասելու փաստերի առնչությամբ:

 

ՆԵՐԿԱ ԵՆ`


Հայկ Բաբուխանյանը,

Արտակ Գրիգորյանը,

Հովհաննես Գալաջյանը,

Ռուսլան Թաթոյանը,

Քերոբ Սարգսյանը,

Թադեոս Աբգարյանը,

Գեղամ Գրիգորյանը,

Ռուդոլֆ Գյուզալյանը:

 

ՕՐԱԿԱՐԳ


1. Տեղեկատվություն:

2. Նախորդ որոշումների կատարում:

3. Օրենսդրական առաջարկություններ:

4. Ընթացիկ հարցեր:

 

ՈՐՈՇԵՑԻՆ


1. Տեղեկատվությունը ընդունել ի գիտություն:

2. Նախորդ որոշումների կատարման շրջանակներում շարունակել իրականացնել վերահաշվառման գործընթացը և կազմել տարծքային կազմակերպությունների հերթական ընդհանուր ժողովների ժամանակացույց:

3. Հաստատել  Հ. Բաբուխանյանի կողմից ներկայացրած.
ա. Ադրբեջանում և Ադրբեջանի կողմից օկուպացված  ՀՀ և ԼՂՀ տարածքում հայերի ցեղասպանության մասին,

բ. Թուրքական և Ադրբեջանական նացիզմի զոհերի    իրավունքների պաշտպանության մասին օրենսդրական  առաջարկությունները և ներկայացնել ՀՀ նախագահին և  Ազգային Ժողովին:

4. ա. Ուսումնասիրել «Եհովայի Վկաներ» տոտալիտար աղանդի ՀՀ-ում ծավալած գործունեության համատեղելիությունը ՀՀ օրենսդրությանը և հայցով դիմել համապատասխան ատյաններին  նրանց գոևծունեությունը դադարեցնելու համար:
բ. Շարունակել հանրապետույան տարծքում իրականացնել  «ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի և ՍԻՄ կուսկցության կողմից   իրականացվող միջոցառումները:

 

Նախագահ`                                  Հ. Բաբուխանյան

 

ՍԻՄ կուսակցության հայտարարությունը

28 Սեպտեմբերի 2010

90 տարի առաջ՝ 1920թ. սեպտեմբերի 28-ին, խախտելով դրանից մոտ 1,5 ամիս առաջ դաշնային պետությունների (այդ թվում՝ Հայաստանի) եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Սեւրի խաղաղության պայմանագիրը (10.08.1920թ.), Թուրքիան ուխտադրուժ կերպով հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա: Թուրքական նենգ ագրեսիայի հետեւանքով օկուպացվել են ոչ միայն Արեւմտյան Հայաստանի Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի նահանգները (որոնք Հայաստանին են անցել Վիլսոնի իրավարար վճռով), այլեւ Արեւելյան Հայաստանի Կարսի նահանգը, Սուրմալուի շրջանը: Ընդհանուր առմամբ Թուրքիայի օկուպացիայի հետեւանքով Հայաստանի Հանրապետությունը կորցրել է իր տարածքների ավելի քան 75 տոկոսը:Իր կողմից օկուպացված տարածքներում Թուրքիան շարունակեց հայերի Ցեղասպանության իր ավանդական քաղաքականությունը: Դրա հետեւանքով տասնյակ-հազարավոր հայեր՝ այդ տարածքների քաղաքացիական բնակչությունը, սրի քաշվեցին, հարյուր-հազարավոր հայեր դարձան փախստական' օկուպացված տարածքներում թողնելով իրենց տները եւ գույքը, հազարավոր հայ քրիստոնյաներ բռնի իսլամացվեցին:

90 տարիների օկուպացիայի ընթացքում Թուրքիան ոչ միայն չպատժվեց իր կողմից կատարած ռազմական հանցանքների համար, այլեւ չվերադարձրեց կամ չփոխհատուցեց իրենց գույքը կորցրած հայերի կրած վնասները:

90 տարիների օկուպացիայի ընթացքում Թուրքիան մեթոդաբար ոչնչացրել է օկուպացված տարածքներում հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը:

Ցավոք, ՀՀ-ի դեմ Թուրքիայի ագրեսիայի ընթացքում այդ խնդրից սահմանազատվեցին Սեւրի պայմանագիրը ստորագրած Հայաստանի գլխավոր դաշնակից տերությունները՝ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Ճապոնիան: Ինչպես նաեւ դաշնակից երկրները՝ Բելգիան, Հունաստանը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբո-խորվաթա-սլովենիան, Չեխոսլովակիան:

Պետք է նշել, որ ներկայումս Թուրքիան շարունակում է շրջափակել Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաեւ ճնշումներ է գործադրում արցախյան հարցի շրջանակներում, կատարում է ՀՀ-ի հանդեպ այլ թշնամական գործողություններ:

Այսօր, երբ լրանում է թուրքական ագրեսիայի սանձազերծման 90-ամյակը, հայ ժողովուրդը ոչ միայն չի համակերպվել իր օրինական տարածքների օկուպացիայի հետ, այլեւ պահանջ է դնում դրանց վերադարձման վերաբերյալ եւ հույս ունի, որ աշխարհով մեկ սփռված հայությունը օկուպացիայի վերանալուց հետո կվերադառնա իր պապենական օջախները:

Այս կապակցությամբ Հայաստանի «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցությունը պահանջում է Թուրքիայից.

ա. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության շրջափակումը եւ ՀՀ-ի հանդեպ այլ թշնամական գործողությունները:

բ. Ճանաչել Հայոց ցեղասպանությունը

գ. Դադարեցնել օկուպացված տարածքներում հայոց պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, իսկ դեռ պահպանված արժեքները վերադարձնել հայ ժողովրդին

դ. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիան եւ այդ տարածքներից դուրս բերել օկուպացիոն զորքերը:

ե. Հայաստանի Հանրապետությանը վճարել ֆինանսական փոխհատուցում եւ վերադարձնել օկուպացիայի ընթացքում բնակչության կորցված գույքը, վերականգնել անշարժ գույքային իրավունքները:

ՍԻՄ-ն առաջարկում է ՀՀ իշխանություններին ամենայն վճռականությամբ բարձրացնել Թուրքիայի կողմից օկուպացված տարածքները եւ դրան առնչվող հարցերը:

ՍԻՄ-ը դիմում է Սեւրի պայմանագիրը ստորագրած գլխավոր դաշնակից տերություններին, ինչպես նաեւ դաշնակից պետություններին' ջանքեր գործադրել թուրքական օկուպացիան դադարեցնելու, այդ օկուպացիայից տուժած քաղաքացիների իրավունքները վերականգնելու, օկուպացված տարածքներում հայ ժողովրդի պատմամշակութային արժեքները պահպանելու ուղղությամբ: